Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռը՝ գրող, հրապարակախոս Հասան Ջեմալը, թուրքական T24 լրատվական կայքում հոդվածով է հանդես եկել՝ համեմատելով Թուրքական Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին և ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նա զուգահեռներ է անցկացրել Աթաթուրքի և Էրդողանի միջև և ընթերցողի ուշադրությունը հրավիրել Էրդողանի սուլթանական ձգտումներին ու նույնիսկ իր փառքով Աթաթուրքին անցնելու ձգտմանը:
Ջեմալն իր հոդվածում նախ ներկայացնում է «Մուսթաֆա Քեմալ» կերպարի կարևորությունը 1960-ական թվականների վերջի- 1970-ական թվականների սկզբի «հեղափոխական երիտասարդության» համար՝ նշելով, որ առաջնային էր Քեմալի՝ Ազատագրական պատերազմը (նկատի ունի 1923թ.-ի Աթաթուրքի վարած ազգայնական շարժումը, որը Թուրքիայում կոչել են «Փրկության պատերազմ»-Խմբ.) առաջնորդելու փաստը, այլ ոչ թե այն, ինչ Աթաթուրքն արեց 1923թ.-ից հետո:
«Փափախավոր Մուսթաֆա Քեմալինն Առաջին ազատագրական պատերազմն է, իսկ «հեղափոխական երիդասարդությանը»՝ Երկրորդ ազատագրական պատերազմը: Այդ «Երկրորդ ազատագրական պատերազմով» Թուրքիան, «կոտրելով արևմտյան իմպերիալիզմի շղթաները», իսկապես անկախ, ժողովրդավարական պետություն էր լինելու»,-գրում է Հասան Ջեմալը՝ նշելով, որ Թուրքիայում 1971թ. մարտի 12-ի ռազմական հեղաշրջումն այս կարգախոսների ներքո է ընթացել:
Անդրադառնալով Թուրքիայում ներկայում տեղի ունեցող իրադարձություններին՝ Ջեմալը նշում է, որ հատկապես ուշադրություն է գրավում օգոստոսի 7-ին Ստամբուլի մեծ հանրահավաքի ժամանակ հրապարակի մի հատվածում փափախավոր Աթաթուրքի հսկայական նկարի, մեջտեղում թուրքական դրոշի և դրա կողքին էրդողանի լուսանկարի առկայությունը: Նա նշում է, որ հասարակության շրջանում հաճախ սկսել են հնչել հետևյալ հայտարարությունները. «Մեր Երկրորդ ազատագրական պատերազմը. գլխավոր հրամանատար Էրդողան: Արևմտյան թշնամանք… Եվրոպական, ամերիկյան թշնամություն»:
Հասան Ջեմալը գրում է, որ Արևմուտքի դեմ ծավալվող երկրորդ ազատագրական պատերազմում իսլամական և կրոնական մոտիվները գերիշխող են՝ ընդգծելով. «Էրդողանը ցանկանում է գերազանցել Աթաթուրքին: Դրա համար Չանքայայի ամրոցից (մինչև 2014թ. այն հանդիսացել է Թուրքիայի նախագահի նստավայրը) տեղափոխվել է Պալատ (Էրդողանի ներկայիս հսկայական նստավայրը): Նախագահական պալատի տարածքում մզկիթ է կառուցել: Նախագահը պալատի այգին վերածել է կանաչ դրոշներով, Ալլահին ուղղված կարգախոսներով զանգվածային ցույցի թատերաբեմի»:
Ըստ Ջեմալի՝ դրանք նշաններ են: «Էրդողանն այդ նշաններով կոնկրետ ցույց է տալիս, որ աշխարհիկության և ապրելակերպ վարելու տեսանկյունից չի սիրում Աթաթուրքին: Ժամանակի «հեղափոխական երիտասարդության» նման Էրդողանն էլ ցանկանում է կոտրել «արևմտյան իմպերիալիզմի շղթաները»»:
Իր հոդվածը Հասան Ջեմալը եզրափակում է. «Էրդողանի գլխավոր նպատակը ոչ թե Աթաթուրքին գերազանցելն է, այլ՝ նրան հակադարձելը»։
12:27
12:02
10:19
10:00
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
09:02 19.10.26
18:00 18.10.26
20:02 18.10.26
18:05 18.10.26
20:12 18.10.26
09:34 19.10.26
09:17 19.10.26
10:33 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02