Որպես մտահոգ քաղաքացի, որն ունի արժանապատվություն, ես չեմ կարող թույլ տալ, որ իմ բանականության, իմ մտածելու կարողության հետ այսպես վարվեն, Բաղրամյան 26-ից դուրս գալով` հայտարարեց բնապահպան Աննա Շահնազարյանը՝ նշելով, որ կիսատ է թողել քննարկումն ու լքել այն:
Նա նկատեց, որ կառավարությունը պիտի ուժը կորցրած ճանաչեր եղած ՇՄԱԳ-ը, նոր ՇՄԱԳ պահանջեր, մինչդեռ քննարկման ժամանակ համոզվել է, որ նման բան չի լինելու:
«Կառավարությունը՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի նոր ասեց, որ այդ փաստերն իրավական հիմք չեն տրամադրում, իսկ ես դա համարում եմ բռնություն բանականության նկատմամբ: Ավելի մանիպուլացված տեքստ ես չէի լսել, այստեղ ոչ թե փաստերի մասին էր խոսքը, իսկ Փաշինյանն անընդհատ ուզում էր շեշտել, որ փաստերի լեզվով է խոսելու, մինչդեռ եղավ իրականությունը շուռ տված մի եզրակացություն: Ես բոյկոտեցի հանդիպումն ու, ընդհատելով Փաշինյանի ելույթը, դուրս եկա: Ես թույլ չեմ տալիս, որ ինձ խաբեն, ասեն փաստ չկա, երբ փաստն իմ առջև է», - ասաց բնապահպանը:
Նա չի կարծում, թե հանդիպումը հարցի շուրջ ընդհանուր հայտարարի գալու նպատակ ուներ:
«30 րոպե միայն Փաշինյանն էր խոսում», - ասաց բնապահպանը՝ ընդգծելով, որ այն, ինչ լսել է Նիկոլ Փաշինյանից, ռացիանոլ չէր:
Նշենք, որ կեսօրից սկսած Բաղրամյան 26-ում Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հարցով հանդիպում-քննարկում է անցկացնում Ջերմուկ համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, ուսուցիչների և տնօրենների, առողջարանների, հյուրանոցների տերերի հետ: Դրան զուգահեռ Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ հանքի շահագործման:
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02