ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարչությունում տևական ժամանակ քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են համակարգչային տեխնիկայի օգնությամբ 23 անձի բանկային քարտերից կատարված հափշտակությունների դեպքերի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Կապան քաղաքի 2 բնակիչ համացանցի «ok.ru» կայքում ստեղծել են անհատական էջեր, որոնք նմանեցրել են նույն կայքի տարբեր օգտատերերի իրական էջերին՝ ներբեռնելով վերջիններիս լուսանկարները և տվյալները: Այնուհետև «ok.ru» կայքի նմանակ էջերի միջոցով ներկայանալով իրական էջերի օգտատերերի անունից՝ Կապան քաղաքի բնակիչները նամակագրություն են վարել իրական օգտատերերի էջերի ընկերների ցանկում ընդգրկված անձանց հետ և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ նրանց քարտային հաշիվներից գումարներ հափշտակելու նպատակով, խաբեությամբ՝ վերջիններիս քարտային հաշիվներին գումարներ փոխանցելու պատրվակով, խնդրել և ստացել են նրանց կամ նրանց մտերիմների բանկային քարտերի տվյալները՝ քարտերի վավերապայմանները (այդ թվում` CVV կոդը), ինչպես նաև դրամական փոխանցումների հաստատման նպատակով քարտային հաշիվներին փոխկապակցված հեռախոսահամարներին ուղարկված գաղտնաբառերը, որոնց միջոցով ստացել են քարտային հաշիվների գումարները տնօրինելու հնարավորություն:
Նախաքննությամբ պարզվել է, որ ձեռք բերված քարտային տվյալները համացանցի միջոցով օգտագործելով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը քարտապանների բանկային հաշիվներից ելքագրել ու հափշտակել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի գումար, իսկ երկրորդը՝ խոշոր չափերի գումար՝ դրանք փոխանցելով իրենց և իրենց հանցակցի՝ Կապան քաղաքի մեկ այլ բնակչի կողմից նախապես գրանցած և տնօրինվող «Իդրամ» և «Իզի Փեյ» հաշիվներին, ինչպես նաև վճարումներ կատարել «menu.am» ընկերությանը: Դրանից հետո հափշտակված գումարները «Իդրամ» և «Իզի Փեյ» հաշիվներից փոխանցել են իրենց կողմից տնօրինվող կամ իրենց ծանոթներին պատկանող բանկային քարտերին և կանխիկացրել դրանք:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Կապան քաղաքի բնակիչներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 38-181-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ երրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-181-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, և գործը՝ մեղադրական եզրակացությամբ, դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02