Արայի լեռան ստորոտում տեղի ունեցած հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին: ԱԻՆ-ից հայտնում են, որ ընդհանուր առմամբ, այրվել է մոտ 1800 հա խոտածածկույթ. Կոտայքի մարզի տարածքում այրվել է մոտ 1300 հա խոտածածկույթ, իսկ Արագածոտնի մարզի տարածքում՝ 500 հա:
ԱԻ նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս պահին Արայի լեռան տարածքում իրականացվում է հետախուզություն՝ ծխացող օջախները հայտնաբերելու և հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու համար։
Էդմոն Զարգարյանը նշեց, որ վերջին շրջանում հանրապետությունում հրդեհների թիվը կտրուկ աճել է, եղանակային պայմանների և մարդկանց անփույթ վերաբերմունքի պատճառով՝ հանրապետության ամբողջ տարածքում հրդեհները հասել են մեծ չափերի:
Նրա խոսքով՝ այստեղ բոլորն անելիք ունեն. «Եթե խոտը չորանում է, բնականաբար, այրման հավանականությունը մեծանում է։ Ժամանակին պետք է համայնքները, քաղաքապետարանը խոտերը ջրեն, հնձեն և տեղափոխեն։ Եթե հողը խոնավ եղավ, այդ խոնավությունը չի թողնի, որ հրդեհն արագ տարածվի»։
Բացի այդ, ըստ մամուլի քարտուղարի, ոստիկանությունը պետք է հայտնաբերի միտումնավոր խոտը այրողներին .«Մեկ սիգարետի պատճառով կարող է հսկայական տարածք այրվել։ Ի վերջո պատասխանատվություն պետք է լինի՞, թե ոչ»։
Մամուլի քարտուղարը հայտնեց, որ մայրաքաղաքում փրկարարաներն իրականացնում են օպերատիվ հերթապահություն, սակայն ոստիկանությունն էլ իր հերթին պետք է հսկողություն իրականացնի, միայն մեկ կառույցի աշխատանքով հնարավոր չէ արդյունքի հասնել։
Էդմոն Զարգարյանն անդրադառնալով ԱԻ նախարարի հրավիրած արտահերթ նիստին՝ ասաց, որ նախարարը զգոնության կոչ է արել. «Իրավիճակը լուրջ է, պետք է մի աղետ լինի, որ զգաստանանք․ Սա միայն ԱԻՆ-ի գործը չէ, բոլորս պետք է մեր տեղերում լինենք, հնարավոր բոլոր միջոցները պետք է ձեռնարկենք՝ հնարավոր աղետից խուսափելու համար»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել էր օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստ՝ քննարկելու և վերլուծելու հանրապետությունում առկա աղետների ռիսկ պարունակող խնդիրները:
Նախարարը հայտնել էր, որ օգոստոսի 20-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է 6796 հրդեհ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4340-ի դիմաց: Երևանում էլ հրդեհների թիվն ավելացել է շուրջ 1000-ով:
Նախարար Ցոլակյանը նշել էր, որ այս թվերը պետք է զգաստացնեն հասարակությանը, իսկ պատկան մարմիններին ստիպեն աշխատել առավել կազմակերպված:
Այս առումով, Ֆելիքս Ցոլակյանը շեշտել էր, որ ԱԻՆ-ը աղետներին վերաբերող բոլոր դեպքերում ունի ֆունկցիոնալ գործառույթ, բայց մյուս գերատեսչությունները պետք է բարձր արդյունավետությամբ աշխատեն նույն նպատակադրումով, որով էլ պայմանավորված է աշխատանքային խմբի ստեղծումը:
14:56
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02