Թուրքիայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ քաղաքապետների պաշտոնանկության կապակցությամբ: Դիարբեքիր, Վան, Մարդին նահանգներում և Ստամբուլում կազմակերպված ցույցերին միջամտել են ոստիկանները, կան ձերբակալվածներ և վիրավորներ։
Ստամբուլի Քադըքյոյ շրջանում կազմակերպված ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի հետ տեղի ունեցած բախումների հետևանքով անվտանգության 3 աշխատակից է դանակահարվել և 16 ցուցարար ձերբակալվել։
Դիարբեքիրում տեղի ունեցած ցույցերի ժամանակ ոստիկանության միջամտության հետևանքով ԺԴԿ-ի երկու պատգամավոր է վիրավորվել։ ԺԴԿ-ի Բաթման պատգամավոր Ֆելեքնաս Ուջան պատմել է, որ երբ ոստիկանության աշխատակիցներին ներկայացել է որպես պատգամավոր, իրեն պատասխանել են․ «Դու իմ պատգամավորը չես» և մահակներով հարձակվել իրենց վրա։ Արդյունքում Ուջան մահակի հարված է ստացել ոտքին, իսկ մեկ այլ ԺԴԿ-ական պատգամավոր Այշե Աջարը՝ գլխին։ Պատգամավորները տեղափոխվել են հիվանդանոց։
Մարդին նահանգում ևս ոստիկանությունը միջամտել է քաղաքապետների պաշտոնանկության դեմ կազմակերպված ցույցերին։ Բախումների ժամանակ ԺԴԿ-ի Ադանայի պատգամավոր Թյուլայ Հաթիմօղուլլարը վիրավորվել և հիվանդանոց է տեղափոխվել։
Իսկ Վանում ոստիկանությունը ԺԴԿ-ի պատգամավորներին և հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներին արգելել է իրականացնել նախապես ծրագրված մամուլի ասուլիսը, որը նույնպես ուղղված էր պաշտոնաթող քաղքապետներին աջակցելուն։
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարության որոշմամբ Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետները պաշտոններից հեռացվել, նրանց փոխարեն որպես հոգաբարձու նշանակվել էին համապատասխան նահանգների նահանգապետները
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02