Յուրի Հարությունյանը բացառիկ մտավորական էր, սեփական մշակույթի նվիրյալ, ով ուներ առանձնահատուկ ձեռագիր և անջնջելի հետք է թողել հայ երաժշտարվեստում:
75 տարեկան հասակում այսօր կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Հարությունյանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Յուրի Հարությունյանը ծնվել է 1944 թ. մարտի 25-ին, Կիրովաբադում: 1972 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը: 1967 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: Հեղինակել է ավելի քան 70 ֆիլմերի երաժշտություն. «Մարդն Օլիմպոսից», «Բաղդասարը բաժանվում է կնոջից», «Զինվորն ու փիղը», «Կյանքի լավագույն կեսը», «Խոշոր շահում», «Մեր պապերի քայլերգը», «Սիրամարգի ճիչը», «Անիծվածները», «Ձայն բարբառոյ», «Ուրախ ավտոբուս», «Օգոստոս», «Ռեքվիեմ», «Խենթ հրեշտակը», «Հերոստրատ», «Տխուր փողոցի լուսաբացը» և այլն: Գրել է նաև մի քանի վավերագրական ֆիլմերի երաժշտություն, որոնց թվում` «Հայկական ՍՍՀ», «Հայաստանն այսօր», «Կերամիկայի վարպետները», «Ինչպես է կոփվում արծաթը»:
2004-2013 թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության պատասխանատու քարտուղարը: 2012 թ. Յուրի Հարությունյանն արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: Նույն թվականին արժանացել է նաև «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության «Լավագույն կոմպոզիտոր» մրցանակին:
Յուրի Հարությունյանը բացառիկ մտավորական էր, սեփական մշակույթի նվիրյալ, ով ուներ առանձնահատուկ ձեռագիր և անջնջելի հետք է թողել հայ երաժշտարվեստում:
14:03
12:13
11:48
11:21
11:04
10:45
10:34
10:15
09:59
09:35
09:13
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02