Մենք 21-րդ դարում ենք, բայց մեր ունեցած տեխնիկան 20-րդ դարի է: Այս մասին այսօր` օգոստոսի 25-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Այսինքն՝ մեր ունեցած տեխնիկան Երևանի այն պայմաններին է համապատասխանում, որ եղել է: Հիմա տեսեք՝ այս մի քանի տարվա ընթացքում Երևանում ինչ շենքեր են կառուցվել՝ մոլեր և այլն, որոնց համար մենք համապատասխան նորություն չենք ստացել: Մենք ունենք դժվարություններ, բնական է, որ մեծ աղետի դեպքում բարդություններ են առաջանալու, եւ ես դա բազմիցս ասել եմ ու ասում եմ, որ դա կարող է լինել: Մեր ներկայիս աշխատանքի հաջողությունը հիմնականում պայմանավորված է մեր հրշեջների հերոսական աշխատանքով, գոհ եմ շարքային անձնակազմի հերոսական աշխատանքից, որ իրենք անում են»,- նշեց նախարարը:
Նախարարը հայտնեց, որ Հանրապետությունում օրական գրանցվում է մոտ 100 հրդեհ՝ խոտածածկ տարածքների, տների եւ այլնի, և բոլոր դեպքերում փրկարարներին հաջողվել է մեկուսացնել կամ մարել հրդեհները:
Նախարարը նշեց, որ հրդեհաշիջման աշխատանքներին երբեմն խանգարում է նաեւ քաղաքաշինական նորմերի խախտումը, ինչը նաեւ առկա էր «Մալաթիա մոլի» պարագայում: Նրա խոսքով` շենքը չուներ տարբեր կողմերից մեքենայով մոտենալու հնարավորություն:
Նախարարը նաև անդրադարձավ այն խնդրին, որ երեկ Սամվել Ալեքսանյանը աշխատակիցներին հորդորում էր հրդեհի ժամանակ մտնել շենքի տարածք և այնտեղից դուրս բերել իրերը:
«Մենք նման դեպք ունեցանք նաև «Ձյունիկ» սառնարանների պահեստում: Ինչ-որ տեղ հրշեջին ձեռք է տալիս, որ ապրանքը դուրս հանվի: Սա երկու կողմին էլ ձեռնտու է՝ նա ապրանքն է փրկում, իսկ հրշեջի համար մի վառվող իր դուրս է գալիս: Բայց հրշեջները թողնում են այն մասից հանել, որտեղից կարող են: Եթե կա հրդեհի օջախ, խեղդվելու հնարավորություն, չեն թողնում: Սակայն երեկ անկանոն բաներ արվեցին, որոնք վտանգ առաջացրին հրշեջի համար», - ասաց նախարարը:
Նա հավելեց, որ օպերատիվ խմբի ղեկավարից բացի ոչ մեկ իրավունք չունի այնտեղ աշխատանք կատարի, անկախ իր պաշտոնից:
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02