Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը կարծում է, որ Գյումրին հայկական մշակութային ժառանգության մայրաքաղաքն է։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը Գյումրի քաղաքի օրվա կապակցությամբ հայալեզու գրառում է արել Facebook-ում, որում իր հիացմունքն է հայտնել։
«Երևանը Հայաստանի ակտիվ և աշխույժ մայրաքաղաքն է, իսկ Գյումրին, անկասկած, հայկական ժառանգության մայրաքաղաքն է, որն իր փողոցներում և իր ճարտարապետության մեջ պահպանում է անցյալի քաղաքակրթության որոշ հիշողությունը», - գրում է դեսպանը։
Դեսպանությունը քաղաքի և պետության իշխանությունների հետ խթանում է Գյումրին 19-րդ դարի իր ժառանգության եզակի և չտեսնված պահպանված բնույթի համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու գաղափարը։
Դեսպանը գրում է, որ Գյումրին հաճախ ճանաչում են Լենինական անունով։ Այն քաղաքը կրում էր 1988-ի երկրաշարժի ժամանակ, որից տուժեց յուրաքանչյուր ընտանիք, և որի վերքերը պահպանված են քաղաքում երեսունմեկ տարի անց:
«Բայց, ինչպես և ամբողջ Հայաստանը, Գյումրին այժմ հույս է վերագտել, բարեկարգում է իր փողոցները, ընդլայնում բիզնեսները և ընդունում է նոր այցելուների: Գյումրին ունի տեխնոլոգիական կենտրոն և այնտեղ, ինչպես Երևանում և Փարիզում, շուտով կբացվի ԹՈՒՄՈ կենտրոն, որը քաղաքի երիտասարդությանն անվճար համակարգչային կրթություն կառաջարկի», - նշում է Լաքոտը:
Դեսպանն իր լավագույն բարեմաղթանքներն է հղում Գյումրի քաղաքի բնակիչներին ՝ հավաստիացնելով, որ իրենց քաղաքի առաջխաղացման համար ունեն Ֆրանսիայի աջակցությունը։
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02