Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հաճախ է խոսում նախկին իշխանությունների՝ «հանցավոր» լինելու մասին։ Կարապետյանը հաճախ է նաև այս կամ այն լրատվամիջոցին կապում նախկին իշխանությունների հետ և փորձում նսեմացնել դրա աշխատանքը։
Իսկ ո՞վ է եղել Վլադիմիր Կարապետյանը մինչև 2008 թվականը։ Կարևոր է հասկանալ նաև, թե ինչպես է Վլադիմիր Կարապետյանը կարողացել կուտակել այն կարողությունը, որն այսօր ունի։ Ի վերջո, չպետք է մոռանալ, որ Կարապետյանը «հանցավոր» ռեժիմի տարիներին՝ 1995 թվականից մինչև 2008 թվականը, տաբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ԱԳՆ-ում։
Ի՞նչ կարողություն ունի Կարապետյանը
Վլադիմիր Կարապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել իր ունեցած գույքի և կարողության մասին հայտարարագիր։ Հանձնաժողովից Politik.am-ին տեղեկացրին, որ Կարապետյանը դեռևս նման օրինական պարտավորություն չունի։ Մենք փորձեցինք մեր աղբյուրների միջոցով ճշտել, թե ինչ կարողության տեր է Վլադիմիր Կարապետյանը։
Վլադիմիր Կարապետյանը ունի 3 բնակարան բազմաբնակարան շենքերում, որոնք գտնվում են Նոր Նորք համայնքում։ Վարչապետի խոսնակը ունի նաև մեկ շքեղ առանձնատուն, որը գտնվում է Նոր Նորք վարչական շրջանում՝ Մոլդովական փողոցում։
Կան նաև տեղեկություններ, որ Կարապետյանը և դերասան Հովհաննես Ազոյանը միասին են հիմնել «Ոսկեվազ» ռեստորանը։ Ըստ նույն այդ աղբյուրների պնդման՝ Կարապետյանին է պատկանում Արշակունյաց 50Ա հասցեում գտնվող դեղատունը, որը գրանցված է «Հայր և որդի Թովմասյաններ» ՍՊԸ վրա (այս տեղեկությունները նախնական են)։
Հետաքրքիր է, թե ինչպես է ամբողջ կյանքը պետական պաշտոն զբաղեցրած անձը կարողացել նման կարողություն կուտակել։ Որոշները կարող են պնդել, որ Կարապետյանը իր կարողությունը կուտակել է պետական պաշտոնը թողնելուց հետո, բայց այս դեպքում հարց կարող է առաջանալ, թե ինչպե՞ս է ռադիկալ ընդդիմադիրը «հանցավոր» իշխանության պայմաններում նման հաջողություններ արձանագրել։
Ի դեպ, ըստ մամուլի որոշ հրապարակումների՝ Կարապետյանը ժամանակին այդքան էլ վատ հարաբերություններ չի ունեցել «հանցավոր» ՀՀԿ-ական իշխանությունների հետ։ Քաղաքական որոշ գործիչներ նկատում են, որ 2017 թվականի Երևանի ավագանու ընտրությունների Ժամանակ այն ընտրատեղամասերում, որտեղ որպես ընդդիմության ներկայացուցիչ վերահսկողություն է իրականացրել Վլադիմիր Կարապետյանը, իշխող ՀՀԿ-ն աննախադեպ խոշոր ձայների տարբերությամբ հաղթել է։ Ասում են՝ Կարապետյանի ներկայությունը օրհնանք է եղել ՀՀԿ-ի համար։
Պատրաստ ենք հրապարակել Վլադիմիր Կարապետյանի հայտարարագիրը, որը նա կներկայացնի մեր խմբագրություն։
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:17
11:03
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02