Քաղաքապետարանի կողմից հատկացված միջոցներով «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում կկատարվի վերանորոգում, կընդլայնվեն ծառայությունների մատուցման վայրերը և հզորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին բժշկական կենտրոն այցելության ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Կենտրոնը համակարգաստեղծ է, կարող ենք ասել, որ Հայաստանում սրտաբանության օրրանն է: Այստեղից են դուրս եկել մեր շատ անվանի բժիշկներ, մինչև հիմա էլ շատ անվանիները աշխատում են: Մեզ համար շատ կարևոր է, որ կենտրոնն իր այդ համբավը պահպանի, և շարունակի որակյալ բժշկական ծառայություններ մատուցել: Ունենք խնդիր միայն թողունակության, այսինքն՝ երբ հիվանդները գալիս են, բայց տեղ չի լինում սպասարկելու, և մենք տեղեկացանք, որ քաղաքապետարանը հավելյալ 70 մլն դրամ բյուջե է տրամադրել այս տարի քաղաքային բյուջեից, որպեսզի վերանորոգում կատարվի և ընդլայնվի ծառայությունների մատուցման վայրերը, և հզորությունները»,- ասաց Թորոսյանը:
Նախարարը հայտնեց, որ պլաններում կա նաև նոր մասնաշենքի կառուցում, որպեսզի մահճակալային ֆոնդն էլ մեծանա, և կենտրոնը կարողանա ավելի մեծ թվով ստացիոնար հիվանդների ընդունել:
«Քննարկումն արդեն սկսվել է, կա համապատասխան հողակտոր այն կառուցելու համար, սակայն դա շատ երկարատև կապիտալ ներդրում է, այս պահին հստակ ժամկետ նշել չեմ կարող»,- նշեց Արսեն Թորոսյանը:
Երևանի քաղաքային բյուջեից այս տարի մոտ 200 մլն դրամ հատկացվել է նաև քաղաքապետարանին ենթակա այլ բժշկական կառույցներում վերանորոգման և վերազինման աշխատանքներ կատարելու համար:
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02