Օգոստոսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Վեհափառ Հայրապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար՝ գնահատելով ծառայության ընթացքում Հայաստանի, հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու հանդեպ դրսևորած նրա ջերմ վերաբերմունքը: Նորին Սրբությունն անդրադարձել է երկու ժողովուրդների պատմական կապերին, ինչպես նաև Մայր Աթոռի և Իրանի դեսպանատան միջև ձևավորված համագործակցությանը:
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի խոսքերի համար` պրն. Սեյեդ Քազեմ Սաջադին Նորին Սրբությանը ներկայացրել է Հայաստանում իր քառամյա ծառայության արդյունքներն ու ձեռքբերումները:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և դեսպանը անդրադարձել են մարդկային կյանքում հոգևոր, բարոյական արժեքների համահարթեցման, հոգևոր արժեհամակարգի խաթարման վտանգներին: Առկա մարտահրավերների հաղթահարման գործում կարևորվեց կրոնների դերակատարությունը և կրոնական կառույցների ջանքերի մեկտեղումը: Ընդգծվել է, որ հոգևոր, բարոյական արժեքների զորացումով է միայն հնարավոր դիմագրավել բոլոր փորձությունները և ավելի բարի, ապահով ու խաղաղ դարձնել աշխարհը: Խոսվել է նաև Իրանի հայ համայնքի հոգևոր կյանքի մասին:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը դեսպանին մաղթել է նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02