ՀՀ դիվանագիտական կորպուսը հեղափոխությունից հետո, ըստ էության, չի փոխվել: Մենք շատ լավ ձեռքբերումներ ունեինք մինչև հեղափոխությունը, իսկ հեղափոխությունից հետո անցել է մեկուկես տարի՝ ի՞նչ ենք մենք ավելացրել այս եղածի վրա: Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ դեսպանների ամենամյա ժողովի մասնակիցների հետ հանդիպմանն ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա հիշեցրեց, որ մինչև հեղափոխությունը ՀՀ-ն, լինելով ՀԱՊԿ անդամ երկիր, միակն է միությունում, որ ՆԱՏՕ-ի հետ ունի խոր համագործակցություն: Ինչպես նաև Հայաստանը, լինելով ԵԱՏՄ երկիրը, կրկին միակն է այդ միությունից, որ Եվրամիության հետ ունի ստորագրված համաձայնագիր:
«Հեղափոխությունից հետո անցել է մեկուկես տարի՝ ի՞նչ ենք մենք ավելացրել այս եղածի վրա: Մեկուկես տարվա մեջ մենք որպես դրսում վաճառելու պրոդուկտ ունենք ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, այն արժեքները, որոնք հռչակել ենք հեղափոխությամբ, և դա գալիս է գումարվելու մեր ունեցածին, բայց այդ գումարումն արդյունքով այսօր չեմ կարող ասել: Ասում ենք՝ ժողովրդավարական երկիր ենք, ի՞նչ բարեփոխումներ եք արել այս մեկուկես տարվա մեջ: Այս պահին դրա հետ կապված, մեծ հաշվով, բան չկա: Կարող ենք պատմել՝ ոնց եղավ հեղափոխությունը, բայց դրանից հետո ռեֆորմների ուղղությամբ ի՞նչ է արվում»,- նկատեց Էդմոն Մարուքյանը:
Ըստ ՀՀ Սահմանադրության՝ կառավարությունն է մշակում և իրականացնում արտաքին քաղաքականությունը, բայց խորհրդարանի ԼՀԿ խմբակցության ղեկավարը նշում է, որ խնդիրներ կան արտաքին քաղաքականության հռչակված առաջնահերթությունների հետ կապված:
«Ըստ էության, մենք չենք կարող ազդել և ասել՝ ինչու են այսպես ձևավորվել մեր առաջնահերթությունները, բայց ես հռչակված առաջնահերթությունների հետ կապված խնդիր ունեմ՝ նվազագույնը ինքնիշխանության հետ կապված: Եթե ինչ-որ մեկն ինձ ԵԽԽՎ-ում հարց տա՝ ի՞նչ էր եղել ձեր ինքնիշխանությանը, որ դուք հիմա հռչակել եք առաջնահերթություն, ճիշտն ասած, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: Քանի որ հռչակել եք, լավ կլինի ասեք, իմանանք՝ ինչ ենք ասելու»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է խորհրդարանական դիվանագիտությունում խնդիրներին, Էդմոն Մարուքյանը նշեց, որ բոլոր ֆորմատներում՝ ՀԱՊԿ, ԵԽԽՎ, ՆԱՏՕ, Եվրանեսթ և այլն, ՀՀ խորհրդարանականները «ակտիվ սպասում են»:
«Եթե հանկարծ մեր դեմ ինչ-որ նախաձեռնություն լինի, մենք լծվենք գործին, այդ նախաձեռնության դեմ պայքարենք, որ այդ բանաձևը չընդունվի: Բայց մենք պետք է պրոակտիվ խորհրդարանական դիվանագիտության մեջ լինենք: Կապ չունի, որ Արցախի, Հայաստանի հետ կապված կարող է հարց չլինել այդ ֆորմատներում, բայց մենք պետք է դրանց մեջ ներգրավվենք, մեր խոսքն ասենք, գործընկերներ ձեռք բերենք: Այսօր կա այդ հնարավորությունը, խորհրդարանի ունեցած պատգամավորների կարողությունները թույլ են տալիս, որ մենք կարողանանք ունենալ պրոակտիվ խորհրդարանական դիվանագիտություն»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02