ARM | RUS |

Սկանդալ Ամուլսարի գործով, Փաշինյանը հիմա՛ ինչ է ասելու…

30.08.19 | 21:10

Ամուլսարի գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը և ՀՀ բնապահպանության նախկին նախարար, Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) եղբայր Արամայիս Գրիգորյանը հորեղբոր տղաներ են: Լրագրողական հետաքննությամբ այս շատ կարևոր բացահայտումը կատարել և հետաքննության արդյունքները երեկ «Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարը ազգակցական կապ ունեն» վերտառությամբ հոդվածով հրապարակել է infocom.am կայքը:

Ընդգծենք, որ Արամայիս Գրիգորյանը հենց այն պետական բարձրաստիճան պաշտոնյան է, որը 2016թ. ապրիլի 29-ին, այսինքն` նույն օրն ևեթ, առանց գոնե մեկ օր մտածելու, մտորելու, հապշտապ հաստատել է «ԳԵՈԹԻՄ» ՓԲԸ-ի (այժմ` «Լիդիան Արմենիա» ՓԲԸ) ներկայացրած՝ «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն» փաստաթղթի վերաբերյալ իր ղեկավարած նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տված Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 29.04.2019թ. թիվ ԲՓ-35 եզրակացությունը (Պետական փորձաքննական եզրակացություն):

Կարծում ենք, հասկանալի է, որ Ամուլսարի խնդրի ցանկացած հանգուցալուծման (թե հանքավայրի շահագործումը թույլատրելու, թե արգելելու) դեպքում, ուշ թե շուտ, առաջանալու է հիշյալ եզրակացությունը տված փորձագետ Ա. Մինասյանի, նույն եզրակացությունն ստորագրած հիշյալ ՊՈԱԿ-ի այն ժամանակվա տնօրեն Վ. Սահակյանի, ՇՄԱԳ-ի տվյալ եզրակացությունը որպես ՀՀ բնապահպանության նախարար հաստատած Արամայիս Գրիգորյանի պատասխանատվության հարցը: Առաջին դեպքում`Ամուլսարի հանքի շահագործման աղետալի հետևանքների, իսկ երկրորդ դեպքում`շրջակա միջավայրի աղտոտման կամ նույնիսկ թունավորման վերաբերյալ տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու, իրականությունը չարտահայտող եզրակացություն տալու, այն ստորագրելու, հաստատելու, թեկուզ պաշտոնեական անփութության կամ արդեն իսկ կատարված ծախսերի, պատճառված վնասի համար:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 2018թ. հուլիսին քրեական գործը հարուցվել է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։ Նույն կոմիտեի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, «նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք, տեղեկացված լինելով նշված համալիրի շահագործման դեպքում շրջակա միջավայրի քիմիական աղտոտման վտանգավոր ռիսկերի մասին, բնակչությունից դիտավորությամբ թաքցրել են մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները»:

«Ինչպես տեսնում ենք, և՛ Սերյոժա Իվանի Գրիգորյանի (Յուրա Իվանյանի հայրը), և՛ Թեմուր Իվանի Գրիգորյանի (Արամայիս Գրիգորյանի հայրը) հայրը նույն անձն է՝ Իվան Գրիգորյանը,- նշված է Արփի Ավետիսյանի և Սևակ Մամյանի հեղինակությամբ Infocom.am-ի հրապարակած հետաքննության եզրափակիչ մասում:- Հետևաբար, Արամայիս Թեմուրի Գրիգորյանը և Յուրա Սերյոժայի Իվանյանը (Գրիգորյանը) հորեղբոր տղաներ են:

Միաժամանակ, Յուրա Իվանյանի (Գրիգորյան) քույրը՝ Ոսկեհատ Գրիգորյանը աշխատում է Շրջակա միջավայրի նախարարությունում՝ որպես կենսաբազմազանության և կենսաանվտանգության քաղաքականության բաժնի պետ:

Ընդ որում, Ոսկեհատ Գրիգորյանի նախկինում Բնապահպանության նախարարությունում աշխատելու վկայություններ կան դեռևս 2014 թվականից, երբ Բնապահպանության նախարարը Արամայիս Գրիգորյանն էր:

Քանի որ արդեն նշել էինք Արամայիս Գրիգորյանի և Յուրա Իվանյանի (Գրիգորյանի) հորեղբոր տղաներ լինելու փաստը, ստացվում է, որ Արամայիս Գրիգորյանը նաև Ոսկեհատ Գրիգորյանի հորեղբոր տղան է:

Infocom-ն այս հետաքննության միջոցով փորձեց ցույց տալ Ամուլսարի քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի (Գրիգորյան) և 2016 թ.-ին Ամուլսարի նախագծի դրական եզրակացությունը հաստատած նախկին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ազգակցական կապը: Այս փաստերի՝ Ամուլսարի գործի քննության օբյեկտիվության վրա ազդեցության եզրակացությունները թողնում ենք ձեզ»:

Կարծում ենք, բոլորի համար այդ եզրակացությունը մեկն է` Ամուլսարի գործի սկսված ու ներկայիս քննությունը, ներառյալ` ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի քննությունն այս պարագայում չէր կարող օբյեկտիվ լինել և օբյեկտիվ չէ: Ավելին. առաջ է գալիս հիշյալ քր. գործի նախաքննության ելքով շահագրգիռ Արամայիս Գրիգորյանի հետ սերտ ազգակցական, արյունակցական կապի պայմաններում քննչական խմբի ղեկավարումից չհրաժարված Յուրա Իվանյանի, թերևս նաև` նրան քննչական խմբի ղեկավար նշանակած ՀՀ քննչական խմբի ղեկավար Հայկ Գրիգորյանի պաշտոնանկության հարցը: Ով ով, բայց ես չեմ կարող հավատալ ու չեմ հավատում, թե նա չգիտեր Արամայիս Գրիգորյանի և Յուրա Իվանյանի` հորեղբոր տղաներ լինելու մասին: Ինչո՞ւ ՀՀ քննչական կոմիտեում քննչական խմբի ղեկավարումը հենց Յուրա Իվանյանին հանձնարարվեց, վստահվեց, և ոչ թե` Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մեկ այլ քննիչի: Այս առումով իմաստազուրկ է դառնում infocom.am կայքի հիշյալ հրապարակման առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի 29.08.2019թ. պարզաբանմամբ հանրությանը հրամցվող այն «կրուտիտը», թե տվյալ «քրեական գործը քննվել է Յուրա Իվանյանի վարույթում՝ ոչ թե հաշվի առնելով ինչ-որ ազգակցական կապեր, այլ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվում են հասարակական մեծ հնչեղություն ունեցող մեծածավալ, առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերը, իսկ կոռուպցիոն բնույթի գործերը՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության վարույթում»: Շատ լավ, այդ դեպքում հաշվի առնելով Յուրա Իվանյանի և Արամայիս Գրիգորյանի ազգակցական կապը, քննչական խմբի ղեկավարումը թող հանձնարարվեր ՀԿԳ քննության գլխավոր վարչության մեկ այլ քննիչի, պաշտոնյայի, ծայրահեղ դեպքում հիշյալ քրեական գործի քննությունը թող փոխանցվեր ՀՀ ԱԱԾ-ին:

«Կրուտիտների ժանրից» է նաև ՀՀ քննչական կոմիտեի վերոնշյալ պարզաբանման մեջ նշված այն նկատառումը, որ «Քննչական կոմիտեն որևէ գործով, այդ թվում՝ նաև Ամուլսարի գործով, դրական եզրակացություն չի կարող տալ, կամ ինչպես նշված է հիշյալ նյութում, չի կարող հաստատել դրական եզրակացություն, քանի որ Կոմիտեն, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում է մինչդատական քրեական վարույթ, ինչը բոլորովին այլ գործառույթ է»: Infocom.am-ի հիշյալ հոդվածում որևէ բառ կամ միտք չկա այն մասին, թե Քննչական կոմիտեն որևէ գործով, այդ թվում՝ նաև Ամուլսարի գործով, կարող է դրական եզրակացություն տալ կամ հաստատել դրական եզրակացություն, հետևաբար Քննչական կոմիտեն բոլորովին ավելորդ, անհարկի նկատառում է արտահայտել և ինքն իրեն խայտառակելով, հիշյալ հոդվածին վերագրել մի բան, որը դրանում չկա: Երևի հետաքննական բացահայտումից այնքան է շփոթվել, որ հայտնվել է «նոգդաունի» մեջ:

Այո՛, Քննչական կոմիտեն որևէ գործով, այդ թվում՝ նաև Ամուլսարի գործով, դրական եզրակացություն չի կարող տալ կամ հաստատել, բայց այդ դեպքում ՀՀ քննչական կոմիտեն թող պատասխանի, թե ինչո՞ւ է ELARD ընկերության հետ, իր լիազորությունների սահմանազանցմամբ, պայմանագիր ստորագրել «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննությունները կատարելու, ինչպես նաև՝ հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունների փորձաքննության համար» (մեջբերումը ՀՀ քննչական կոմիտեի կայքում 23.04.2019թ. հրապարակված պարզաբանումից է):

Այո, պարզվում է, որ ՀՀ քննչական կոմիտեն համալիր փորձաքննությունները նշանակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով, ինչը, կրկնում ենք, դուրս է իր լիազորությունների սահմանից, Քննչական կոմիտեն այդ փորձաքննությունները կարող էր նշանակել միայն ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու հանգամանքը պարզելու նպատակով, իր խնդիրը միայն դա էր, դրա համար էր հարուցել քրեական գործը ու սկսել նախաքննություն: Հիմա ինչպե՞ս չկասկածես` Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործումից ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը կամ նրա հորեղբոր տղա Արամայիս Գրիգորյանը փայաբաժի՞ն ունեն կամ ունենալո՞ւ են, այլապես, իրոք, համալիր փորձաքննություններն ինչո՞ւ են նշանակվել «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով», դա Քննչական կոմիտեի ի՞նչ խնդիրն է… Այս կասկածի՝ իրականության համապատասխանությունը պարզելը, սակայն, արդեն ԱԱԾ-ի և ՀՔԾ-ի խնդիրն է:

Եթե ամեն ինչ դիտենք, ինչպես Հայկ Գրիգորյանն ու Յուրա Իվանյանն են սիրում ասել, ապացույցների համակցության մեջ, ապա շատ բան պարզ կդառնա, շատ բան կերևակվի ու ջրի երես դուրս կգա: Հասկանալի կդառնա, թե Յուրա Իվանյանը և Հայկ Գրիգորյանն ինչու են ստանձնել «Լիդիան Արմենիա» ընկերության փաստաբանի դերը, ՀՀ քննչական կոմիտեն ինչու է համալիր փորձաքննության վերաբերյալ պայմանագիրը կնքել ԷԼԱՐԴ/ELARD ընկերության հետ, երբ դրա իրավունքը չուներ, ինչու է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով վերոնշյալ ընկերության հետ կնքվել «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննություններ», ինչպես նաև «հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունների փորձաքննություն» կատարելու պայմանագիր, սակայն ԷԼԱՐԴ/ELARD-ից ստացվել «ԲՍԱԳ ուսումնասիրություն», «Ջրային ռեսուրսների և երկրաբանության, կենսաբազմազանության և օդի որակի վրա ազդեցությունների երրորդ կողմի անկախ գնահատում» վերտառությամբ մի փաստաթուղթ, ինչը ՀՀ քննչական կոմիտեն ու քննչական խմբի ղեկավարը ստանալով, չեն առարկել և այն ներկայացնում են իբրև հիշյալ փորձաքննությւնների միացյալ եզրակացություն:

Առկա փաստերի, ապացույցների համակցության պարագայում հասկանալի կդառնա նաև, թե ինչպես է փորձաքննության համար ընտրվել հենց ELARD-ը, ինչու է նշված ընկերությունը Քննչական կոմիտեին ներկայացրել այն փաստաթուղթը` խորամանկ, Ամուլսարի շահագործման ու հետագայում բնապահպանական (և ոչ միայն…) աղետի դեպքում պատասխանատվությունից ազատվելու միտում ունեցող ձևակերպումներով, որը ներկայացրել է: Հասկանալի կդառնա նաև, թե ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորությունների սահմանազանցմամբ ինչու է, ըստ էության, ստանձնել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի, իսկ կոմիտեի նախագահը և քննչական խմբի ղեկավարը, թերևս, փորձագետի դեր: Այս կապակցությամբ միանգամայն տեղին է Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանի հարցադրումը` «Քննչական կոմիտեի նախագահը փաստորեն բնապահպանական եզրակացություն է տալիս Հայաստանում։ Տեսնես ո՞ր օրենքի շրջանակներում»: Դե, ՀՀ քննչական կոմիտեն թող պատասխանի այս և բազմաթիվ այլ հարցերի, եթե, իհարկե, կարող է:

ՀՀ քննչական կոմիտեի 29.08.2019թ. պարզաբանման մեջ նշված է նաև. «Եվս մեկ անգամ, հարկ ենք համարում նշել, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Քննչական կոմիտեն ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ գործի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու համար»: Մեր տրամադրության տակ առկա տեղեկությունները թույլ են տալիս պնդել, որ ՀՀ քննչական կոմիտեն գործի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր գործողությունները չի ձեռնարկել: Քննչական կոմիտեն այս հայտարարությամբ մատնել է նաև, որ քրեական գործի նախաքննությունն, ըստ էության, ավարտել է արդեն, պարզապես սպասում է հարմար պահի՝ քրեական գործի կարճման մասին հայտնելու համար:

Հետաքրքիր է` այս ամենից հետո ինչ հետևություններ կանի կոռուպցիայի դեմ պայքարից խոսել սիրող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արթուր Հովհաննիսյան

http://livenews.am


«Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնին կմասնակցի ավելի քան 20 թատրոն

«Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնին կմասնակցի ավելի քան 20...

09:23

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալները վերանշանակվել են

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալները վերանշանակվել են

09:05

Քննարկվել են Կառավարության ծրագրի՝ ՆԳՆ և ենթակա ծառայություններին վերաբերող դրույթների կատարման ընթացքը

Քննարկվել են Կառավարության ծրագրի՝ ՆԳՆ և ենթակա ծառայություններին վերաբերող դրույթների կատարման...

10:32

Բյուրեղավանի բնակիչներին հորդորել են ծորակից ջուր չօգտագործել facebook sharing buttonmessenger sharing buttontwitter sharing buttontelegram sharing button

Բյուրեղավանի բնակիչներին հորդորել են ծորակից ջուր չօգտագործել facebook sharing buttonmessenger...

10:03

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը...

16:02

Կանխել են վտանգավոր զարգացումները

Կանխել են վտանգավոր զարգացումները

15:53

Մեր երկրին էլի է հեղափոխություն պետք. Փաշինյան

Մեր երկրին էլի է հեղափոխություն պետք. Փաշինյան

15:36

Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. ՀՀ նախագահ

Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև...

15:22

Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի լավ ու հանգիստ էի ապրում. Սիմոնյան

Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի լավ ու հանգիստ էի ապրում....

14:45

Վեհափառի գործով դատախազը ազատման դիմում է գրել. ո՞րն է պատճառը. 5–րդ ալիք

Վեհափառի գործով դատախազը ազատման դիմում է գրել. ո՞րն է պատճառը. 5–րդ...

14:28

Նոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը

Նոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը

14:04

Էրեբունի վարչական շրջանում վթարային ջրանջատում է

Էրեբունի վարչական շրջանում վթարային ջրանջատում է

13:58

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի...

13:44

ՀՀ նախագահը 44-օրյա պատերազմի զոհերի թիվը նշել է 4800, աշխատակազմը պարզաբանել է՝ 3755

ՀՀ նախագահը 44-օրյա պատերազմի զոհերի թիվը նշել է 4800, աշխատակազմը պարզաբանել է՝...

13:36

Ուիթքոֆի և Քուշների բիզնես-ջեթը ժամանել է Մոսկվա

Ուիթքոֆի և Քուշների բիզնես-ջեթը ժամանել է Մոսկվա

13:22

Հայանիստ-Էջմիածին ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրավորներ

Հայանիստ-Էջմիածին ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան...

11:21

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 977 տոննա դիզելային վառելիք

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 977 տոննա դիզելային...

11:03

Միասնական ժամերգություն՝ եկեղեցու անսասանության և հայրենիքի խաղաղության համար

Միասնական ժամերգություն՝ եկեղեցու անսասանության և հայրենիքի խաղաղության...

10:49

Ավտոճանապարհներն անցանելի են

Ավտոճանապարհներն անցանելի են

10:33

Փաշինյանական խաղաղությունը հենց այս տեսքն ունի, որտեղ ՀՀ-ն անվերջ զիջում է, իսկ Ադրբեջանն անվերջ պահանջում, ոչնչացնում և թշնամություն սերմանում

Փաշինյանական խաղաղությունը հենց այս տեսքն ունի, որտեղ ՀՀ-ն անվերջ զիջում է, իսկ Ադրբեջանն անվերջ...

10:14

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02