Նոր ուսումնական տարում Շիրակի մարզում ակնկալվում է աշակերտների թվաքանակի աճ. Աշակերտների թիվը կլինի շուրջ 33000։ Այս մասին օգոստոսի 31-ին Շիրակի մարզի հանրակրթական դպրոցի տնօրենների ամենամյա խորհրդակցության ժամանակ նշեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը: Խոսելով անցած ուսումնական տարում արձանագրած հաջողությունների մասին պատասխանատուն տեղեկացրեց, որ նախորդ տարիների համեմատ գրանցվել է 12-րդ դասարանի շրջանավարտների թվի աճ, որը նպաստեց նաև ԲՈՒՀ-երում ընդունելության թվի աճին: Նախորդ ուսումնական տարվա՝ 830 շրջանավարտի փոխարեն, 2019 թվականի մայիսին ՀՀ Շիրակի մարզի շրջանավարտների թիվը կազմել շուրջ 1725 աշակերտ, որից 810-ը մարզային ենթակայության, 874-ը՝ ՀՀ ԿԳՆ ենթակայության և 41-ը՝ ոչ պետական ուսումնական հաստատություններ: ԲՈՒՀ–երի ընդունելություն՝ 82.4%, հայտագրվել է՝ 884 դիմորդ, ընդունվել՝ 728։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը 2019 թվականից ՀՀ Շիրակի մարզի դպրոցներում իրականացվելու է համընդհանուր ներառական կրթություն, հատուկ դպրոցների փոխարեն ստեղծվելու են մանկավարժահոգեբանական կենտրոններ: «Համակարգի կարևոր նպատակներից է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ուսումնական հաստատություններում համապատասխան պայմանների ստեղծումը: Համընդհանուր ներառական կրթության ծրագրի իրականացման համար վերապատրաստվել են 700 մանկավարժ»,-նշեց Հրայր Կարապետյանը։
2019-2020 ուսումնական տարում 1-ին դասարան են հաճախելու 3097 աշակերտ: Կրթական որակի բարելավման գործում առանձնահատուկ դեր ունեն նախակրթարանները: Մարզում գործում են համայնքային 54 նախակրթարաններ, որտեղ հաճախում են մոտ 3500 երեխա: Խնդիրը մասամբ մեղմվեց «Օգնություն նախադպրոցական տարիքի երեխաներին» ներդրմամբ, որի արդյունքում մարզի թվով 62 դպրոցներում բացվեցին և գործում են նախադպրոցական խմբեր՝ 1003 սան:
Արմենուհի Մխոյան
09:23
09:05
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02