Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ճիշտ և հմուտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ օրեր առաջ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից մոտ 3 մլն 500 հազար դրամ և 14 հազար 500 դոլար իրանցի գործարարից հափշտակած, Երևանի բնակիչ Հարություն Համբարձումյանը մեկ այլ հաշտակության դեպք էլ է կատարել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, քննիչները պարզել, ապա հիմնավորվել է, որ նա այս տարվա օգոստոսի 14-ին, ժամը 17:00-ի սահմաններում ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 5 հասցեում գործող սնանկության գործերով կառավարիչների կոլեգիայի ինքնակառավարվող կազմակերպության աշխատասենյակներից մեկը և այնտեղ գաղտնի հափշտակել աշխատակցի՝ Արսեն Չ.-ին պատկանող թանկարժեք Այֆոն 6 տիպի բջջային հեռախոսը: Փաստերի ճնշման տակ Հ. Համբարձումյանը խոտսովանել է, որ բջջային հեռախոսն ինքն է գողացել և այն վաճառել է իրեն անծանոթ անձին, իսկ գումարով հոգացել է անձնական կարիքները:
Էրեբունու ոստիկաններն ու քննիչներն ունեն լուրջ կասկածներ, որ, հնարավոր է, Հ. Համբարձումյանը նմանատիպ այլ հանցագործություն կամ հանցագործություններ արած լինի: Հարությունյանը նախկինում ազատազրկման վայրերում անցկացրել է ավելի քան 20 տարի ու ամեն անգամ ազատվելուց հետո հերթական հանցագործությունն է կատարել ու հերթական անգամ հյուրընկալվել քրեակատարողական հիմնարկում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, Հարությունյանն Արցախի փողոցի 42 հասցեում գործող «Արիա Էսթիլ» ՍՊԸ-ի աշխատասենյակից գողացել էր Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 47-ամյա Մոհսեն Հասսան Թոուփչհիփուր Արդալիինին պատկանող պայուսակը, որի մեջ եղել էր 3 մլն 500 հազար դրամ և 14 հազար 500 դոլար:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
09:23
09:05
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02