ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ին, 89 տարեկանում կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Հովունցը: Գագիկ Հովունցը ծնվել է 1930 թ. մարտի 1-ին, Երևանում: 1939 թ. ուսանել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի Վ. Ախշարումյանի ջութակի դասարանում, 1946 թ.՝ Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի Կ. Դոմբաևի դասարանում: 1954 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի (Կարպ Դոմբաևի դասարան), 1957 թ.` կոմպոզիցիայի (Գրիգոր Եղիազարյանի դասարան) բաժինները: 1964 թվականից կոնսերվատորիայում դասավանդում է հարմոնիա (1990 թվականից` պրոֆեսոր): Գրել է սիմֆոնիկ և կամերային երկեր, գործիքային ստեղծագործություններ՝ դաշնամուրի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի կոնցերտներ, դաշնամուրի և նվագախմբի, թավջութակի և նվագախմբի կոնցերտային ինվենցիաներ, ինվենցիաների 3 շարք նվագախմբի համար, գործիքային սոնատներ, պիեսներ և այլն: 1957 թվականից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է: 1978-85 թթ. Մոսկվայում թողարկվել է նրա ստեղծագործությունների 4 ձայնապնակ, 2008 թ. և 2013 թ. Փարիզում՝ 2 ձայնասկավառակ: 1962 թ. «Լարային քառյակի» (1960 թ.) համար Մոսկվայում պարգևատրվել է 1-ին կարգի դիպլոմով: 1984 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2013 թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:
09:23
09:05
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02