Նոր ուսումնական տարվա անելիքները, ՀՊՏՀ-ում ստեղծված իրավիճակը, կրթության բոլոր շահառուների միջև ստեղծված անջրպետը հաղթահարելու, բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու, կրթության որակի բարձրացմանը միտված հարցերը քննարկելու նպատակով ՀՊՏՀ ղեկավարությունը՝ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի գլխավորությամբ, այսօր հրավիրել է կոլեկտիվի ընդհանուր ժողով, որին մասնակցում էին համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմերի ներկայացուցիչներ:
Ինչպես հայտնում են բուհի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, բացելով հանդիպումը՝ Դիանա Գալոյանը նախ շնորհավորել է ՀՊՏՀ աշխատակիցներին նոր ուսումնական տարվա առթիվ, ապա ընդգծել, որ իր համար հավասարապես կարևոր են ՀՊՏՀ բոլոր շահառուները՝ թե՛ ուսանողները, թե՛պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմը, թե՛ պետությունը, թե՛ գործատուները և թե՛ շրջանավարտները: Նրա խոսքով՝ անընդունելի է այս շահառուների միջև անջրպետը: Բուհի ղեկավարը հորդորել է՝ ուսանողների հետ պետք է գնալ երկխոսության, ականջալուր լինել նրանց մտահոգություններին, հետամուտ լինել նրանց բարձրացրած խնդիրների լուծմանը:
«Ինձ համար այս իրավիճակում շատ կարևոր է բարոյահոգաբանական մթնոլորտի բարելավումը, հատկապես կարևոր է, որ մենք կարողանանք մեր բուհում ստեղծված խնդիրները լուծել մեր պատերի ներքո: Ես շատ եմ ցանկանում, որ մենք բոլոր խնդիրները քննարկենք բաց, հայտնենք քննադատական կարծիքներ, ազատորեն մերժենք անընդունելի երևույթները և համատեղ ուժերով հանգենք որոշումների, որոնք կլինեն ներառական և մասնակցային կառավարման արդյունք»,- հայտարարել է ռեկտորի պաշտոնակատարը:
Հանդիպումը վերածվել է լայն քննարկման, կարծիքներով և առաջարկներով հանդես են եկել շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ, ողջունել համալսարանում ստեղծված իրավիճակը համախմբման և փոխադարձ հարգանքի մթնոլորտում լիցքաթափելու՝ ՀՊՏՀ նոր ղեկավարի մոտեցումը:
Այնուհետև բուհի ղեկավարն առաջարկել է ստեղծված իրավիճակի բարելավման ճանապարհային քարտեզ, որը ներառում է մի շարք քայլեր՝ կոլեկտիվի կարգապահություն, թերադրություններով դասերի դասերի անցկացման բացառում, դասավանդման գործընթացների նկատմամբ վերահսկողության սահմանում, փորձագիտական խմբի ձևավորում, որը կմշակի մասնագիտական ատեստավորման և պաշտոնների տեղակալման մրցութային կարգ, հետազոտական բունուսային հիմնադրամի ձևավորում, KPI-երի համակարգի ներդնում:
Դիանա Գալոյանի ներկայացրած առաջարկները կոլեկտիվի միաձայն քվեարկությամբ հաստատվել և ընդունվել են որպես կոլեկտիվի որոշում:
09:23
09:05
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02