ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության դեպք են արձանագրել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Ջրաշեն համայնքի նախկին ղեկավարը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, իր պաշտոնավարման ընթացքում համայնքապետարանում համայնքի ղեկավարի տեղակալի, գրադարանի վարիչի, էլեկտրիկի հաստիքներում հրամանագրել է մտերիմներին, ովքեր փաստացի աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ դուրս գրված, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, ընդհանուր մոտ 3 միլիոն 900 հազար դրամ աշատավարձերի գումարը յուրացվել է:
Բացի այդ, աղբահանության նպատակով համայնքի բյուջեից դուրս են գրվել խոշոր չափի գումարներ, մինչդեռ նշված գործառույթն իրականացնող անձին յուրաքանչյուր ամիս վճարվել է ընդամենը 40.000 դրամ: Այսպիսով, այս պահին քննությանը հայտնի տվյալների համաձայն` համայնքի ղեկավարը ընդհանուր յուրացրել է մոտ 4 միլիոն 800 հազար դրամ:
Ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների` համայնքի ղեկավարը նաև անհատ ձեռնարակատեր հանդիսացող ընկերության հետ կնքել է կեղծ պայմանագիր, որի հետևանքով համայնքի բյուջեից ընկերության հաշվեհամարին փոխանցվել են գումարներ և կանխիկացվել:
Հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
09:23
09:05
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02