ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ երկու անձի հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննչական կոմիտեից հայտնում են, որ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, «Աստղիկ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1957 և 1974թթ.: Նախնական տվյալներով՝ 2019թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18:50-19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում «Toyota Highlander» մակնիշի ավտոմեքենայի միջից հրազենից կրակահերթ է արձակվել 1957 և 1974թթ. ծնված տղամարդկանց ուղղությամբ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Երկու անձ ճանաչվել է տուժող: Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ. կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ պարկուճներ, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ: Առգրավվել են դեպքի պահին տուժածների հագին եղած հագուստները: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական, դատագենետիկական: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի/անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02