Գերմանիայից այսօր չարթերային չվերթով 40-ից ավելի անձինք հարկադիր վերադարձան Հայաստան: Նրանց որոշ մասը անվասայլակով էր, ոմանք տեղում դեղարայք էին ընդունում:
Հայաստանի Գերմանիայից արտաքսված քաղաքացիներից Արման Հովակիմյանը Tert.am-ին պատմեց, որ երեկոյան ժամը 2-ին են կոպիտ կերպով մտել իրենց տուն ու տեղեկացրել, որ արտաքսում են: Նա չի պատկերացնում, թե բուժումն ինչպես է շարունակելու Հայաստանում:
«Ֆիզիկական խնդիր ունեմ, այստեղ բուժումը չեմ պատկերացնում, այնտեղն ավելի լավ էր բուժումը, բայց բուժումը չհասցրեցի ավարտել: Միանգամից եկան ու հանեցին, մենք՝ մայրս ու 2 քույրս, քնած էինք, բոլորիս արտաքսեցին»,- պատմեց Հովակիմյանը:
ՀՀ-ում բուժման հետագա ընթացքն այսօր արտաքսված շատ քաղաքացիներ չէին հասկանում, նրանից ոմանք հուզված էին և խոսել չէին ցանկանում: Գերմանիայից արտաքսված կանանցից մեկը ցույց տվեց դեղերը՝ նկատելով, որ ընդամենը մեկ ամսվա դեղ ունի:
«Մեկ ու կես տարի ճամբարում պահեցին, բոլոր հայերին մերժում են, ոչինչ չեն ասում: Մի անգամ գոնե չեկան, ասացին, որ ձեր գործը չի լինում, գնացեք: Թող այդ երկիրն իր դռները փակի մեր առջև, մենք էլ չգնանք, նարկոմաններին չեն արտաքսում: Չեմ հասցրել նույնիսկ իրերս հավաքել, չգիտեմ՝ ում եմ խնդրելու, սահմանին էլ այնպես են ստուգում, կարծես հանցագործներ ենք»,- պատմեց կինը:
ՀՀ արտաքսված քաղաքացիներից ոմանք էլ պատմում էին, որ իրենց նույնիսկ ինքնաթիռ նստել չէր կարելի, սակայն այս ամենը հաշվի չի առնվել, տրամադրվել են միայն դեղերը:
Հիշեցնենք, որ 2018-ին 268 հոգի վերադարձվել է Հայաստան։ Եվրոպայից միգրանտների արտաքսման դեպքերը շատացել են՝ ԵՄ երկրներում միգրացիոն քաղաքականության խստացման և Հայաստանում անցած տարի տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների արդյունքում:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02