Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2019-2020 ուսումնական տարում կազմակերպվում է Համադպրոցական գիտության փառատոն:
Փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:
Համադպրոցական գիտության փառատոնի մասնակցության համար անհատական կամ հետազոտական խմբերը (մինչև 3 աշակերտ), գիտական ղեկավարի և խորհրդատուի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում պետք է իրականացնեն իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական ծրագիրը, որի արդյունքները կներկայացնեն Փառատոնի եզրափակիչ փուլում: Եզրափակիչ փուլի ընթացքում աշակերտների կողմից ներկայացված հետազոտական ծրագիրը կգնահատվի մասնագիտական հանձնաժողովի կողմից: Այս փուլը հաղթահարած մասնակիցներն իրենց ծրագրերը կներկայացնեն ԱՄՆ-ում 2020 թվականի մայիս ամսին անցկացվող Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair), որի շրջանակում անցկացվող մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 5 մլն. ԱՄՆ դոլար:
Համադպրոցական գիտության փառատոնին ներկայացվող հետազոտական ծրագրերի ոլորտների ցանկը տեղադրված է ԿԳՄՍՆ կայքում. https://bit.ly/2lBXGUm
Ներկայացվող ծրագրերը պետք է համապատասխանեն հետևյալ նվազագույն պահանջներին.
• ավագ դասարանի աշակերտների կողմից առաջադրված և իրականացված,
• մեկ ուսումնական տարվա ընթացքում իրականանալի,
• նոր և նախկինում չիրականացված
Համադպրոցական Գիտության Փառատոնի ժամանակացույց.
• սեպտեմբեր 2019թ. – հայտերի ընդունում
• հոկտեմբեր 2019թ. – ծրագրերի քննարկում, խորհրդատուի ընտրություն
• հոկտեմբեր 2019թ. – մարտ 2020թ. – ծրագրերի իրականացում
• մարտ 2020թ. – Գիտության փառատոնի եզրափակիչ փուլ
• ապրիլ 2020թթ. – Միջազգային գիտատեխնիկական փառատոնին մասնակցության համար ծրագրերի փաթեթի պատրաստում և ներկայացում:
Հայտերը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, որպես նամակի վերնագիր նշելով դպրոցի համարը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2019թ. հոկտեմբերի 7-ն է:
Լրացուցիչ տեղեկությունների համար.
էլեկտրոնային հասցե՝ [email protected]
Հեռախոս – 094-542472
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02