Թալիշի վերականգնման աշխատանքները հիմնականում, կարելի է ասել, ավարտին են մոտենում: Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
«Բավականին մեծ աշխատանքներ են իրականացվել, ներկա պահին արդեն իսկ բնակիչների վերադարձման գործընթացը, կարելի է ասել, սկսվել է, այս պահի դրությամբ չորս ընտանիք արդեն վերադարձել են: Բոլոր թալիշցիների վերադարձը նախատեսվում է իրականացնել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում: Մենք նախատեսել ենք նաև դպրոցի, մանկապարտեզի գործունեության վերականգնումը Թալիշում, այնպես որ, դրանք նաև լրացուցիչ աշխատատեղեր են գյուղի բնակչության համար»,-մանրամասնեց նա:
Անդրադառնալով հարցին, թե որքան գումար է հատկացվել Թալիշի վերակառուցման համար, պետնախարարն ասաց.
«Թալիշի վերածննդի համար ծախսվել են ոչ միայն բյուջետային միջոցներից, նաև՝ Համահայկական հիմնադրամի միջոցները: Կարող եմ ասել, որ մոտ մեկ միլիոն դոլար պետական բյուջեի միջոցներից է ծախսվել, մոտավորապես այդքան գումար էլ Համահայկական հիմնադրամից միջոցներից, այնպես որ, վերականգնման ընդհանուր գումարը կազմում է շուրջ երկու միլիոն դոլար»,-ընդգծեց նա:
Անդրադառնալով բանակում սննդակարգի փոփոխությանը՝ նախարարն ասաց, որ այցելել է այդպիսի մի զորամաս, որտեղ արդեն նոր եղանակով է ապահովվում սննդամթերքը, զինվորների հետ ճաշել է, բավականին տպավորված է:
Գրիգորի Մարտիրոսյանը հիշեցրեց, որ սննդի մատակարարումը չի իրականացվում Արցախի պետական բյուջեի միջոցների հաշվին, դա պաշտպանության ընդհանուր ծախսերի շրջանակում է իրականացվում:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02