Հայաստանում չորրորդ անգամ կհանձնեն «Նիհոնգո նորյոկու սիկեն» (JLPT – Japanese Language Proficiency Test) քննությունը՝ որոշելու համար ճապոներենի իմացության մակարդակը, որն անցկացվում է այն անձանց շրջանում, որոնց համար ճապոներենը մայրենի չէ։
Քննությունն անցկացվում է ամեն տարի նույն օրը, մասնակից բոլոր երկրներում։ Քննությունը հաջող հանձնելու դեպքում հայցորդին տվում է միջազգային նմուշի վկայական, որն ընդունվում է ճապոնական ընկերությունների մեծ մասի կողմից։ Ճապոնիայի տարածքում քննությունն անցկացնում է Միջազգային կրթության աջակցության ճապոնական ասոցիացիան, իսկ նրա սահմաններից դուրս՝ Ճապոնական ֆոնդը։
JLPT թեստը Հայաստանում անցկացնում է Ճապոներեն դասավանդողների ասոցիացիան՝ Ճապոնական ֆոնդի (Japan Foundation) աջակցությամբ։ Ճապոներեն դասավանդողների ասոցիացիան ստեղծվել է 2011-ին։ Նախագահը Կարինե Քարամյանն է՝ ճապոներենի առաջին դասավանդողը Հայաստանում։ Այստեղ ճապոներեն դասավանդողները հանդիպում են, փորձ փոխանակում, տարբեր մրցույթներ անցկացնում ուսանողների միջեւ։ Ասոցիացիան համագործակցում է Ճապոնիայի դեսպանության եւ Ճապոնական ֆոնդի հետ։
Քննությանը մասնակցելու հայտերն ընդունվում են «Իրոհա» հայ-ճապոնական կրթամշակութային փոխանակման կենտրոնի, հայ-ճապոնական «Խիկարի» կրթամշակութային կենտրոնի, Ռուս-հայկական համալսարանի կողմից։ Հայտերի հանձնման եւ մասնակցության պայմանների մանրամասներին կարելի է ծանոթանալ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության Facebook էջում կամ զանգահարել JLPT գրասենյակ 093 268 168 հեռախոսահամարով։
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02