ՀՀ կառավարության գրավոր քվեարկությանը ներկայացված նախագծով առաջարկվում է փոխհատուցել «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից վերջինիս տարածքում բռնկված հրդեհի հետևանքով վտանգավոր սննդամթերքի տեղափոխման և ոչնչացման աշխատանքների համար իրականացված ծախսերը:
Համապատասխան որոշման նախագիծը հրապարակված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում, որի վերաբերյալ կազմակերպվել է գրավոր քվեարկություն:
Վերջնական որոշումը կընդունվի քվեարկության ավարտից հետո և այն, որպես կառավարության որոշում, կտեղադրվի e-gov.am կայքում:
Ըստ հիմնավորման, 2019 թվականի օգոստոսի 19-ին «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող սառնարանային տարածքում բռնկված հրդեհի արդյունքում տիրող իրավիճակը գնահատելու նպատակով ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին) ղեկավարի 2019 թվականի օգոստոսի 27-ի N 413-Ա հրամանով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից իրականացվել է ուսումնասիրություն (ակնադիտական զննում): Արձանագրվել է, որ «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հրդեհված տարածքում առկա է ամբողջովին կամ մասնակի այրված սննդամթերք, որը հիմնականում հանդիսանում է կենդանական ծագման: Հայտնաբերված սննդամթերքը չի համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգությանը և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին, ուստի հանձնաժողովի որոշմամբ համարվել է վտանգավոր և ոչնչացման ենթակա:
«Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող սառնարանային տարածքում առկա վտանգավոր սննդամթերքի տեղափոխման և ոչնչացման աշխատանքների համակարգման նպատակով Տեսչական մարմնի ղեկավարի 2019 թվականի օգոստոսի 28-ի N 420-Ա հրամանի համաձայն ստեղծվել է աշխատանքային խումբ:
Վտանգավոր սննդամթերքի տեղափոխման և ոչնչացման աշխատանքների իրականացումը սկսվել է 2019 թվականի օգոստոսի 28-ին: Աշխատանքներին մասնակցել են պետական այլ մարմինների պաշտոնատար անձինք:
Տարածքից դուրս է բերվել 1015 տոննա (142 բեռնատար) վտանգավոր սննդամթերք, որից շուրջ 170 տոննան մաքսային հսկողության:
«Ձյունիկ սառնարան»-ին պատկանող սառնարանային տարածքում գտնվող վտանգավոր սննդամթերքի տեղափոխման, ախտահանման և ոչնչացման, ինչպես նաև սառնարանային տարածքի մաքրման ու ախտահանման համար ծախսվել է 14 մլն 961 հազար դրամ: Մեկ կիլոգրամ վտանգավոր սննդամթերքի տեղափոխման, ախտահանման և ոչնչացման ծախսերը կազմել են 14.74 դրամ:
Միաժամանակ նշվում է, որ «Էրեբունի Մաքրություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի գրության համաձայն` Նուբարաշեն թիվ 4 քաղաքային աղբավայրում բեռնաթափվող այրված ապրանքների ոչնչացման և վնասազերծման նպատակով կատարվող ծախսերի համար Կազմակերպությունը փոխհատուցում չի պահանջում:
Ստեղծված իրավիճակում բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով անխուսափելի էր վտանգավոր սննդամթերքի անհապաղ տեղափոխման և ոչնչացման աշխատանքների իրականացումը, ուստի վերջիններս կատարվել են «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի միջոցների հաշվին:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02