ԱՄՆ-ի հետ բանակցություններում Մեքսիկայի համար առանցքային խնդիրը Միացյալ Նահանգների տարածքից զենքի մաքսանենգությունն է, հայտարարել է Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը՝ Վաշինգտոնում կայացած ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի եւ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ բանակցությունների արդյունքներով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք ցանկանում ենք սառեցնել ԱՄՆ-ից Մեքսիկա զենքի թրաֆիքը: Սա գլխավոր խնդիրն է, որը քննարկում ենք: ԱՄՆ-ի համար այդպիսի թեմա է Մեքսիկայի տարածքով ապօրինի ներգաղթը»,- հայտնել է Էբրարդը բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում, որի հեռարձակումը կատարվել է Մեքսիկայի ԱԳՆ Twitter-յան էջում: Նախարարի խոսքով՝ հուլիսից, երբ Պոմպեոյի հետ բանակցություններում ամերիկյան զենքի ապօրինի շրջանառության վերահսկման թեման առաջնահերթությունների թվին էր դասվել, գործում է ԱՄՆ-ից Մեքսիկա զենքի մաքսանենգության վերահսկման երկկողմ աշխատանքային խումբ: «Մեքսիկայում բազավորված աշխատանքային խմբի կազմի մեջ են մտնում հյուսիսամերիկյան առանցքային գործակալությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Մեքսիկայում ԱՄՆ դեսպանը: Խումբը պատրաստում է ամենամսյա զեկույցներ ԱՄՆ տարածքից Մեքսիկա զենքի ապօրինի փոխադրման մասին»,- հավելել է Էբրարդը: Մեքսիկայի ազգային պաշտպանության նախարարության տվյալներով՝ 10 տարում ապօրինի երկիր է բերվել 2 մլն միավորից ավելի հրազեն, որի շուրջ 70 տոկոսը կատարվում է ԱՄՆ-ից:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02