ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է Տաջիկստանի արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարար Ֆայզուլլոզոդա Զարոբիդդինին, ով Հայաստանում է ՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ պետությունների Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) 17-րդ նիստի աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: Նախարար Հակոբ Արշակյանը, ողջունելով Ֆայզուլլոզոդա Զարոբիդդինին, ներկայացրել է նորաստեղծ նախարարության հիմնական ուղղություններն ու նպատակները: Նախարարը մանրամասնել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հիմնական առավելությունները՝ կրթությունից մինչև գիտահետազոտություն ու արդյունաբերություն։ Նա անդրադարձել է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելին՝ «Արմաթ»-ից մինչև «Թումո» և «ՔՈԱՖ», Պոլիտեխնիկի Ազգային ինժեներական լաբորատորիաների ծրագրից մինչև ստարտափ էկոհամակարգին ուղղված պետական քաղաքականություն։ Հակոբ Արշակյանն ընդգծել է հայկական գիտական մեծ ներուժի առկայությունը տեխնոլոգիական ոլորտի տարբեր ուղղություններում, անդրադարձել «Ինժեներական քաղաք» ծրագրին, ներկայացրել համաշխարհային անվանում ստացած հայկական ստարտափերը։ Նախարարը ներկայացրել է նաև թվայնացման ոլորտում Հայաստանի առաջընթացը և նշել, որ պատրաստակամ է այս ամենի փորձով կիսվելու, զարգացնելու գործընկերային հարաբերությունները Տաջիկստանի հետ։ Նախարար Ֆայզուլլոզոդա Զարոբիդդինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ տեղյակ է տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի ձեռքբերումներից, առաջընթաց զարգացումներից: Նա հանգամանալից ներկայացրել է իրենց նախարարության ոլորտային ուղղությունները, մանրամասնել երկրի տնտեսության զարգացման գործում ունեցած դերն ու նշանակությունը։ Ֆայզուլլոզոդա Զարոբիդդինը կարևորել է տեխնոլոգիաների զարգացումն ու դրանց կիրառությունը տնտեսության տարբեր ճյուղերում, ընդգծել, որ հետաքրքրված են մի շարք ուղղություններով համագործակցելու։ Նախարարը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է աշխատել Տաջիկստանի համապատասխան մարմինների հետ և ներկայացնել համագործակցության կոնկրետ առաջարկներ։
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02