Մեր թիմի բոլոր անդամները ենթարկվում են բռնաճնշումների, նույնիսկ իմ տան մոտ ոստիկանության օպերլիազորները հսկողություն են իրականացնում եւ այդ մասին զեկուցում համապատասխան անձանց: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնող թիմի ղեկավար Սոնա Աղեկյանը: «Շենգավիթի վարչական շրջանի 26-ամյա ղեկավարը մասնակցում էր ինձ բերման ենթարկելու օպերացիային: Ինձ ապօրինաբար տարան ոստիկանության բաժին, 3 ժամից ավելի պահեցին, ես վերցրել եմ փաստաթղթերը, որ զեկուցագրում ամեն ինչ գրված է, այդ ամենը սուտ , եւ ես դիմելու ենք Եվրոպական դատարան»,-ասաց նա: Աղեկյանը նաեւ տեղեկացրեց, որ իրեն դատի է տվել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը. «Հայկ Մարությանը պարզել է, որ ունի արժանապատվություն եւ դա, ըստ նրա, արժե 2 մլն դրամ: Նա շատ լավ գիտի, որ ես իմ խնամքի տակ ունեմ երկու անչափահաս երեխա, երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող մայր, ինքը ֆինանսապես ցանկանում է ինձ ճնշել, որ լռեցնի, բայց չի կարող: Քանի որ շարժական եւ անշարժ գույք չունեմ, որի վրա հնարավոր լինի բռնագանձումը տարածել, երեկ հասկացա, որ Հարկադիր կատարման ծառայությունը պետք է գույքագրում կատարի՝ երեխաներիս ու մայրիկիս հագուստը գա, գնահատի, որպեսզի փոխհատուցեն Հայկ Մարությանի արժանապատվության երկու միլիոն դրամը»,-ասաց նա ու դիմեց Մարությանին. «Իմ զգեստներից մի քանիսը, որոնք համապատասխանեն ձեզ, ձեր չափսերին, ես դրանք առանձնացրել եմ: Իմ ներքնազգեստները, որ ժանյակավոր են հատուկ ձեզ համար, դուք դա սիրում եք այդպիսիք կրել, կարմիր շրթներկեր ունեմ: Դրանք բոլորը կներկայացնեմ ձեզ»: Սոնա Աղեկյանը հավելեց, որ սկսում են Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու՝ իմփիչմենթի, գործընթաց:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02