Ուրանի արդյունաբերական պաշարների մասին տվյալներ Հայաստանի Հանրապետությունում հայտնի չեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, ե.գ.թ. Լիլիթ Սահակյանը`անդրադառնալով 2007 թ. ռուսական “Горный журнал”-ում հրապարակված՝ երկրաբանական գիտությունների դոկտոր Պ. Ալոյանի գիտական հոդվածի մեջ տեղ գտած այն պնդմանը, ըստ որի` Ամուլսարում ուրանի ընդհանուր պաշարները կազմում են մոտ 100 տոննա:
Նա նշել է, որ Պ. Ալոյանը այդ մասին է գրել նաև 2010թ.-ին տպագրված իր մենագրությունում (155 էջ, 165 էջ, Алоян П.Г., 2010 Ураноносность геологических формаций Армении), որտեղ նշում է՝ «Արդյունաբերական ուրան Հանրապետությունում կա արդյո՞ք, թե ոչ: Դա դեռևս ոչ ոք չգիտի»-165 էջ:
«Ուրանի պարունակությունները համարվում են հարուստ, երբ ապարներում այն կազմում է 1(%)-ից բարձր: Երկրակեղևում ուրանի պարունակությունների միջին կոնցենտրացիան (U-1,8 ppm, 1ppm = 0.0001%) է: Գրոմովյան արշավախմբի հաշվետվության մեջ բերված են անալիզներ, որտեղ ուրանի պարունակությունները 0.016-0.072 ppm է (էջ 71), ինչը ըստ նույն հաշվետվության՝ արդյունաբերական նշանակություն չունի: Այլ, ընդհանուր պաշարների մասին ինֆորմացիա հաշվետվության մեջ նույնպես չկա: Ըստ «Լիդիան»-ի հաշվետվությունների՝ Ամուլսարում ուրանի միջին պարունակությունները վերին հրաբխային ապարներում 0.032 ppm է, ստորին հրաբխային ապարներում` 0.65 ppm, կոլուվիալ առաջացումներում՝ ավելի քիչ, ինչը չի գերազանցում միջին պարունակությունները երկրակեղևում (U-1,8 ppm)»,-ասել է գիտնականը:
Լիլիթ Սահակյանը նշել է, որ սրանք այն տվյալներն են, որոնք հասանելի են և որոնց հիման վրա մենք կարող ենք եզրակացություններ անել: Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02