Կառավարությունը որոշումներ է ընդունել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար 3 տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված հայտերը բավարարելու և սահմանված կարգով համապատասխան արտոնությունը կիրառելու վերաբերյալ: Որոշումների նախագծերը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը: Առաջին հայտը ներկայացվել է «Իրինա Կոչոյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից: Ա. Քամալյանը նշել է, որ ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հագուստի արտադրության մեջ, որը գործում է Հրազդան քաղաքում, ընկերությունը գործում է 2005 թվականից: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 80 մլն դրամի ներդրում՝ նոր սարքավորումների և մոտ 580 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար: Ներկայում առկա է 35 աշխատատեղ, ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 15-20 նոր աշխատատեղ: Ծրագրով նախատեսված ընդհանուր արտադրանքի ծավալը կկազմի 600 մլն դրամ, որից 450 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, իսկ 150 մլն դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ-երկրների տարածքում: Հաջորդը «Անիպլաստ» ՍՊԸ կողմից ներկայացված հայտն էր. ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են սննդի փաթեթավորման համար, արտադրությունն իրականացվելու է Աշտարակ քաղաքում, ընկերությունը գործում է 1998 թվականից: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել մոտ 1.4 մլրդ դրամի ներդրում, որից 300 մլն դրամն արդեն իրականացվել է կապիտալ ներդրումների համար, իսկ մնացած մասը նախատեսվում է իրականացնել հումքի և նյութերի ձեռքբերման համար: Ներկայում առկա է 33 աշխատատեղ, ծրագրով նախատեսվում է ստեղծել ևս 20 աշխատատեղ: Երրորդ արտոնությունը տրամադրվել է «Արիկո-Գոռ» ՓԲԸ-ին. ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են տետրերի և նկարչական ալբոմների արտադրության մեջ, որն իրականացվելու է Աբովյան քաղաքում, ընկերությունը գործում է 2012 թվականից: Ծրագրով նախատեսվում է 457 մլն դրամի ներդրում՝ հումքի և նոր սարքավորումների ձեռքբերման համար, ներկայում առկա է 13 աշխատատեղ, նախատեսվում է ստեղծել 6-9 նոր աշխատատեղ: Կառավարության ղեկավարը, անդրադառնալով ներդրումային ծրագրերին, նշել է. «Այստեղ խոսքը գնում է մոտ 2 մլրդ դրամի ընդհանուր ծավալով ներդրման մասին: Ես էլի ուզում եմ ընդգծել, որ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, և Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարի շեմը: Մեկ ամսվա տվյալով՝ այդ թիվը 601 հազար էր, և վերջին՝ երեկ ստացված նոր, թարմացված տվյալներով՝ աշխատողների թիվը գերազանցել է 604 հազարը, ինչը, կարծում եմ, շատ կարևոր իրադարձություն է»: Արձագանքելով վարչապետի խոսքին՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ 2018 թ. մայիսի 20-ի համեմատ այսօրվա դրությամբ նոր բացված աշխատատեղերի քանակը 64899 է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել է՝ թեպետ նոր ստեղծված և ստվերից դուրս եկած աշխատատեղերը տարբերակելու մեխանիզմ չկա, բայց պետք է արձանագրել, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 64000-ից ավելի աշխատատեղերի աճ: Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է ՊԵԿ նախագահից՝ ճի՞շտ է չէ, որ հենց գործատուներն են այս տվյալները ներկայացնում Պետական եկամուտների կոմիտե, այսինքն՝ սա ոչ վերլուծություն է, ոչ կանխատեսում, այլ կոնկրետ մարդկանց կողմից գրանցված աշխատողների թիվն է: ՊԵԿ նախագահը հաստատել է վարչապետ Փաշինյանի ասածը՝ նշելով, որ 2013 թվականից ՊԵԿ-ում գործարկվել է անձնավորված հաշվառման համակարգ, գործում է անձնավորված՝ ՀԾՀ-ների հիման վրա բացվածք, որը հայտարարագրում են հարկ վճարողները, և ՊԵԿ-ն ուղղակի արձանագրում է դրանց հանրագումարները: Մեկ այլ որոշմամբ գործադիրը որոշել է 3 տարով հետաձգել «Արմփաուեր» ՓԲԸ-ին ներդրումային ծրագրի շրջանակում ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը: Ընկերությունը նախատեսում է կառուցել և շահագործել 254 ՄՎտ հզորությամբ նոր համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում 3 տարվա ընթացքում կստեղծվի 704 նոր աշխատատեղ (կառուցման ընթացքում)՝ 250 հազար դրամ միջին աշխատավարձով և 106 աշխատատեղ (շահագործման ընթացքում)՝ 550 հազար դրամ միջին աշխատավարձով: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 124 մլրդ դրամ՝ արդի սարքավորումների ձեռքբերման համար: Հետաձգման ենթակա ապրանքների համար նախատեսված գումարն առաջին փուլի համար կկազմի 26 մլն դրամ:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
10:33 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
12:44 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02