Հովեր» պետական կամերային երգչախումբը հանդես կգա կոմպոզիտոր Գեղունի Չթչյանի 90-ամյակին նվիրված համերգներով: Համերգները կկայանան Վանաձորում և Գյումրիում: Կամերային երաժշտության ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ խմբավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 18:00 Վանաձորի Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում և սեպտեմբերի 18-ին, ժամը 16:00 Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում «Հովեր» երգչախումբը կներկայացնի Գեղունի Չթչյանի ստեղծագործությունները: Մասնավորապես՝ համերգներին կհնչեն կոմպոզիտորի «Աղոթքներ», «Բեթղեհեմի աստղը», «Փառք քեզ, Տեր», «Մթնաձորում», «Ու՞ր ես թռչում» գործերը: Կհնչեն նաև կոմիտասյան խմբերգեր: Համերգներն անցկացվում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Կոմպոզիտոր Գեղունի Չթչյանը ծնվել է 1929թ. Գյումրիում: 1953-ից եղել է Երևանի Կ.Սարաջևի անվան երաժշտական դպրոցի ստեղծագործական դասարանի հիմնադիր-ղեկավարը: 1971թ.-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1990-ից` պրոֆեսոր): Տարբեր ժանրերի ստեղծագործությունների հեղինակ է: Հայ երաժշտական արվեստը ներկայացրել է ԱՄՆ-ում, Կանադայում, Անգլիայում, Լեհաստանում, Բուլղարիայում: Ունեցել է հեղինակային կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունների համերգներ Հայաստանում և երկրի սահմաններից դուրս: 1980 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2011թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:
14:03
12:13
11:48
11:21
11:04
10:45
10:34
10:15
09:59
09:35
09:13
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02