Տավուշի մարզի Գանձաքար գյուղում սեպտեմբերի 12-ին գոմում կախվելու միջոցով ինքնասպան եղած 21-ամյա պայմանագրային զինծառայող Արմեն Ներկարարյանը մի քանի ամիս էր, ինչ անցել էր ծառայության: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գանձաքարի համայնքապետ Վարդգես Դովլաթբեկյանը` նշելով, որ 21-ամյա երիտասարդին կախված վիճակում հայտնաբերել է ավագ եղբայրը: «Շատ նորմալ ընտանիք են, անասնապահությամբ են զբաղվում, Արմենն էլ շատ հանգիստ երեխա էր, ծառայությունից վերադարձել էր, պայմանագրային զինծառության էր անցել: Մի քանի ամիս էր, ինչ աշխատում էր Իջեւանում»,- ասաց նա` նշելով, որ չգիտեն, թե ինչը կարող էր ինքնասպանության պատճառ լինել: Գյուղապետը նաեւ նշեց, որ 21-ամյա Արմենն ունի իրենից ավագ եղբայր եւ երկու քույր: Ոստիկանությունից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ ինքասպան եղած երիտասարդի մարմնին արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերել: «Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:30-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղում իրենց տան անասնագոմում մարդ է կախվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 11-ից, ժամը 22:00-ից մինչեւ սեպտեմբերի 12-ը ժամը 11:20-ը Գանձաքար գյուղի բնակիչ 1998 թվականի ծնված բնակիչը ինքնասպանություն է գործել իրենց տանը կից անասնագոմի տանիքից` սյունից պարանով կախվելու միջոցով: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության դեպքեր չեն հայտնաբերվել: Նախապատրաստվում են նյութեր»,- հայտնեցին ոստիկանությունից:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02