Քսաներկու անձ, որոնք իրենց հայտարարել են թուրք կրոնական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության աջակիցներ, Թուրքիայից փախչելով, ապաստան են հայցել Հունաստանից, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով հունական newpost.gr-ին:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ 2019թ. օգոստոսին Թուրքիայի ԶՈՒ սպաներից մեկը ժամանել է հունական Կալիմնոս կղզի և հանձնվել տեղի իշխանություններին, որից հետո 22 թուրք նույնպես այդ կղզի է ժամանել: Նրանք բոլորն էլ իրենց փախուստը պատճառաբանել են այն հանգամանքով, որ հանդիսանում են Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության աջակիցներ և ստիպված են եղել լքել Թուրքիան, քանի որ այնտեղ Էրդողանի ռեժիմի կողմից նրանց բանտարկություն է սպառնում:
Այդ անձանց ժամանակավոր կացություն է տրամադրվել, քանի դեռ քննվում են նրանց ապաստան տրամադրելու դիմումները:
Հիշեցնենք, որ նախկինում Հունաստանը հրաժարվել է Թուրքիային հանձնել Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության աջակիցներին, պատճառաբանելով, որ Թուրքիայում նրանց նկատմամբ արդար դատաքննություն չի իրականացվելու, և նրանց սպասվում են կտտանքներ և մահ:
2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, որի համար Թուրքիայի ներկայիս վարչակարգը մեղադրում է Ֆեթհուլլահ Գյուլենին և «ՖԵԹՕ» կոչվող կազմակերպությանը, մինչդեռ այդ կազմակերպության աջակիցների նկատմամբ կայացված որոշումների իրավաչափության խնդիրը բազմաթիվ հարցեր է առաջացրել միջազգային հանրության շրջանում:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02