Հայաստանում 38 000 ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է 10 տոկոսով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով նաև, որ առաջիկայում էլ հրշեջ-փրկարարների, անտառապահների, անտառապետների աշխատավարձերը կբարձրանան: Վարչապետը տեղեկացրեց՝ 2020 թ. հունվարի 1-ից միջինը 10 տոկոսով կավելանան բոլոր կենսաթոշակները: Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, Համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները 50 000 պատվովճարի փոխարեն կստանան 100 000 դրամ: Վարչապետը մասնավորեցրեց՝ 397 մարդու մասին է խոսքը: Փաշինյանը տեղեկացրեց՝ ՀՀ կառավարությունն Արցախին շուրջ 2.9 մլրդ դրամ աջակցություն կտրամադրի ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար:«Բայց այստեղ վատ նորություն էլ ունենք. այն օրվանից, ինչ ես այս նորությունը հրապարակել եմ իմ ֆեյսբուքյան էջում, Ստեփանակերտում բնակարանների գների կտրուկ աճ է արձանագրվել, դա չգիտեմ՝ լա՞վ է, թե՞ վատ, բայց ստանձնել եմ պարտավորություն, պետք է իրականացնեմ»,- ասաց նա: Վարչապետն ասաց, որ 7488 թափուր աշխատատեղ են ներկայացրել գործատուները, 5912 աշխատանք փնտրող աշխատանքի է տեղավորվել, և այդ թվաքանակում 65.7 տոկոսը կանայք են: Նա հիշեցրեց նաև մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձություններից տուժած անձանց դրամական աջակցություն ցուցաբերելու որոշման մասին: Փաշինյանը տեղեկացրեց՝ երկրաշարժից տուժած 457 ընտանիքի բնակարանով ապահովելու համար 3 մլրդ դրամ է հատկացվելու 2020 թ, իսկ եթե դա բավարար չլինի, էլի միջոցներ կտրամադրեն, որովհետև, վարչապետի գնահատմամբ, Հայաստանի բյուջեում միջոցների խնդիր գոյություն չունի:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02