Ես Ադրբեջանի իմ գործընկերոջն էլ եմ ասել, համանախագահներին էլ եմ ասել, որ Հայաստանը, Արցախը սպառնալիքների ներքո Արցախի հարցի կարգավորման չի գնա: Այս մասին, այսօր՝ իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այս տարվա ընթացքում Ադրբեջանը աննախադեպ թվով զորավարժություններ է անցկացրել, որոնց մասնակցել են Թուրքիան, Վրաստանը: Հարցին, թե ինչով է Հայաստանը պատասխանելու այդ զորավարժություններին, Փաշինյանը հիշեցրեց, որ քիչ առաջ իր ներկայացրած 100 քայլերի մեջ շատ լուրջ կետեր կային եւ հենց դա է իրենց պատասխանը: «Ես կարծում եմ, որ մենք բանակցային սեղանի շուրջ, կառուցողական բանակցային գործընթացով լուծենք Ղարաբաղի հարցը: Պետք է դադարեցնել քաղաքականությունը՝ մեզ սպառնալու միջոցով փորձել պարտադրել լուծում: Մենք պատրաստ ենք կառուցողական բանակցությունների, մեր դիրքորոշումը շատ կառուցողական է՝ հիմնված փաստերի վրա: Մենք ուզում ենք հասնել հարցի կարգավորման, ոչ թե ձեւ անել, թե հարցի կարգավորման վրա աշխատում ենք: Մենք առաջարկում ենք ձեւ անելը դադարեցնել եւ անցնել բովանդակային իրական քննարկումների, որոնք հաշվի են առնում, որ մենք պետք է հարցը կարգավորենք, ոչ թե ունքը սարքելու փոխարեն աչքն էլ տանք հանենք»,-ընդգծեց ՀՀ վարչապետը: Հարցին, թե Ալիեւի կողմից նման պատրաստակամություն տեսե՞լ է, նա արձագանքեց. «Դե եկեք բանակցությունների փակ հատվածներից բան չասեմ: Ես ոչ թե ձեզնից գաղտնիք ունեմ, ուղղակի կոռեկտ չէ»:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02