Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել իր հրավերով հնգօրյա այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ Յոախիմ Գաուկի հետ: Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը և Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է Գերմանիայի նախկին նախագահի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին` իր երախտագիտությունը հայտնելով պրն. Գաուկին 2016 թվականին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունման գործում ունեցած նրա կարևոր ներդրման համար: Նորին Սրբությունը նաև ներկայացրել է հյուրին անկախության հռչակումից հետո ժողովրդի հոգևոր վերազարթոնքի ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ձեռքբերումների համառոտ պատկերը, ինչպես նաև Հայոց Եկեղեցու ծավալած գործունեությունը միջեկեղեցական ու միջկրոնական ոլորտում: Պրն. Յոախիմ Գաուկը, շնորհակալություն հայտնելով Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին ջերմ հյուրընկալության և քրիստոնեական հնագույն սրբավայր այցելելու հնարավորության համար, նկատել է, որ իրեն Հայաստանի հետ կապում է վաղ պատանեկության տարիներին ընթերցված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը: Նախագահը նշել է նաև, որ այցը լավ հեռանկարներ է բացում հայ-գերմանական հարաբերությունների ընդլայնման համար: Զրույցի ընթացքում ընդգծվել է քրիստոնեական արժեքների հոգևոր ու մշակութային կարևորությունը և հասարակությունների կյանքից ներս դրանց հանդեպ հավատարմության պահպանումը: Ընդգծվել է նաև Հայոց Եկեղեցու և Գերմանիայի Ավետարանական եկեղեցիների կարևոր դերակատարությունը ազգային ինքնության ձևավորման, կրթության ու մշակույթի զարգացման գործում, անդրադարձ է կատարվել երկու Եկեղեցիների միջև առկա գործակցությանը հոգևորականների աստվածաբանական պատրաստության, կրթության և սոցիալական ծառայության ոլորտներում: Նախագահ Յոախիմ Գաուկը վերահաստատել է պատրաստակամությունը խթանելու հայ-գերմանական կապերը և նպաստելու հետագա գործակցության զարգացմանը: Մայր Աթոռում հյուրընկալվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահը առաջիկա օրերին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի Հայաստանի մի շարք վանքերում և պատմամշակութային վայրերում, կծանոթանա Հայոց Եկեղեցու զանազան կառույցների գործունեությանը: Հանդիպման ավարտին պարոն Յոախիմ Գաուկը Սուրբ Գայանե վանքում մասնակցել է Խաչվերացի տոնի առիթով մատուցված Սուրբ Պատարագի արարողությանը:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02