Սեպտեմբերի 16-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները «Վերնիսաժ» տոնավաճառից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Նոր Խարբերդի բնակիչ 49-ամյա մի տղամարդու: Տոնավաճառում պարեկող ոստիկաններին էր մոտեցել մի քաղաքացի եւ մատնացույց անելով նրան՝ հայտնել, որ նա կատարել է գողություն: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդը փորձել է գողանալ մի կնոջ բջջային հեռախոսը, սակայն նկատելով ոստիկանության ծառայողներին՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա սեպտեմբերի 15-ին նույն տոնավաճառի մի տաղավարից գողացել է մեկ այլ կնոջ բջջային հեռախոսը: Այս ամենը պարզելուց հետո, օրենքով սահմանված կարգով, տղամարդը բաց է թողնվել: Հաջորդ օրը, սակայն, նրա մասին նոր տեղեկություն է հայտնվել ոստիկանությունում, այս անգամ՝ Էրեբունու բաժնում: Սեպտեմբերի 17-ին, ժամը 12.20-ին, զանգահարում է մի ՍՊԸ տնօրեն եւ հայտնում, որ Նոր Խարբերդի նույն բնակիչը, օգտվելով իր հոր քնած լինելու հանգամանքից, պարենային խանութի սեղանի վրայից փորձել է գողանալ բջջային հեռախոս, սակայն բռնվել է իրենց կողմից: Մեկնած օպերատիվ խումբն անուղղելիին բերման է ենթարկել բաժին, որտեղ նա տվել է խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02