Սեպտեմբերի 18-ին պաշտոնական այցով Ռիգայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին: ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, նախարարներն արձանագրել են, որ Հայաստանը և Լիտվան կիսում են համագործակցության դրական փորձառություն և շարունակելու են համատեղ ջանքերը՝ երկկողմ օրակարգն ավելի հարստացնելու ուղղությամբ: Արտգործնախարարները մտքեր են փոխանակել տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, էլեկտրոնային կառավարման ոլորտներում երկու երկրների կողմից ձևավորված փորձի և այդ ոլորտի անմիջական դերակատարների համար փոխգործակցության հարթակների ստեղծման հեռանկարների շուրջ: Հայաստանի ԱԳ նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացին՝ որպես գերակա ուղղություն առանձնացնելով դատաիրավական ոլորտի բարեփոխումները: Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում Զոհրաբ Մնացականյանն արժևորել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը ինչպես ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցությունն ընդլայնելու, այնպես էլ Հայաստանում մեկնարկած բարեփոխումների գործընթացը խթանելու համատեքստում: Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը և բարձր գնահատեց այդ գործընթացի շջանակներում Լատվիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը: Մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները: Հանդիպման ավարտին արտգործնախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Այցի շրջանակներում Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարներն այցելել և ծաղիկներ են դրել Ազատության հուշարձանին: Արտգործնախարարն այցելել է Լատվիայի ազգային գրադարան։ Շրջայցի ավարտին ՀՀ ԱԳ նախարարը Հայտնի մարդկանց գրքապահոցին նվիրել է հայ ձեռագիր մատյաններին նվիրված «Մատենադարան» գիրքը:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02