ԱՄՆ վարչակազմը նախատեսում է Նյու Յորքում, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի ընթացքում միջազգային կոալիցիա ստեղծել՝ Իրանի դեմ միջոցներ ձեռնարկելու նպատակով, Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակմանը մասնակցության առնչությամբ։ Այս մասին տեղեկացրել է The Wall Street Journal թերթը՝ հղում կատարելով նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմում ունեցած աղբյուրներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Նրանց տվյալներով՝ Թրամփը դեմ է ԱՄՆ ռազմական ուժի ուղղակի կիրառմանը Թեհրանի դեմ եւ նախընտրում է դրա փոխարեն աջակցել Սաուդյան Արաբիային, եթե վերջինը որոշի որեւէ գործողություն իրականացնել Իրանի դեմ։ Միացյալ Նահանգների որոշ դաշնակիցներ թերահավատորեն են ընկալում ամերիկյան հետախուզության տվյալները, որոնք վկայակոչել է պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ ԻԻՀ իշխանություններին մեղադրելով գրոհներին հանցակցության մեջ։ Համաձայն հրապարակման՝ Իրանի դեմ Թրամփի վարչակազմի գործողությունների առավել նախընտրելի տարբերակը հաջորդ շաբաթ Նյու Յորքում «ՄԱԿ-ի միջոցով լայն միջազգային պատասխանի համակարգումն է մնում»։ Ինչպես ավելացնում են թերթի աղբյուրները, այս ճանապարհը մասամբ պայմանավորված է նաեւ ամերիկյան տնտեսության վիճակով, որը կարող է ազդել Թրամփի վերընտրման հնարավորությունների վրա 2020 թվականին։ Միացյալ Նահանգները ներկա պահին կարող է լիովին ապահովել էներգակիրների իր պահանջմունքներն ի հաշիվ սեփական ռեսուրսների։ Բայց նավթի գների բարձրացումը Սաուդյան Արաբիայում գրոհներից հետո ռազմական հակամարտության դեպքում կվերածվի միտման, բացասաբար կազդի համաշխարհային եւ ամերիկյան տնտեսության վրա, գրում է թերթը։ Թրամփը, չորեքշաբթի Սան Դիեգոյում շփվելով լրագրողների հետ, ասել է, որ ԱՄՆ-ը չի խոսում Իրանի հետ պատերազմի մասին։ Նա միեւնույն ժամանակ խոստացել է, որ Միացյալ Նահանգները «շատ զգալի» պատժամիջոցներ կմտցնի Թեհրանի հանդեպ հաջորդ 48 ժամվա ընթացքում։
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02