«Անշուշտ, շատ լավ էր, որ Մարտի 1-ի զոհերին Կառավարությունն ուշադրություն է դարձնում: Հիմա շատ անշնորհակալ գործ է՝ դա մեկնաբանել, որովհետև մյուս կողմը՝ Մարտի 1-ի զոհերի ընտանիքները, ցավագին են ընդունում ցանկացած անդրադարձ: Իրականում, եկեք հստակեցնենք, որ ամենամեծ հարցերը ծագում են հենց Կառավարության որոշումից՝ այդ որոշումն ինչի՞ց է ծնվել: Քաղաքական դաշտը ենթադրություններ է անում, որ մեղքի զգացում ունեն, ուզում են ինչ-որ ձևով մեղմացնել ցավը: Հարցադրումը ես ուրիշ ձև կդնեմ. երբ որ թիվը ասում են՝ պետք է հիմնավորում լինի. կարող է՝ պետք է 50 միլիոն դրամ տային: Ինչի՞ց է գալիս այդ 30 միլիոնը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Նրա համար հարցական է մնում այն, թե նախապես ինչո՞ւ կառավարությունը չի հանդիպել այս մարդկանց: «Ես այսօր պետք է հնչեցնեմ Սումգայիթում սպանված անձանց ընտանիքների խոսքը: Նրանք ինձ զանգում ու հարցնում են՝ բա մեզ մոռացե՞լ են: Մենք էլ ենք կորցրել շատ ավելի դաժան իրավիճակներում: Համոզված եմ՝ Կառավարությունը սկզբից պետք է հրավիրեր խոցելի խմբերին ու ասեր, որ ցանկանում են այդպիսի բան անել: Գործեալոճի մեջ է հարցը, քան որ ի սկզբանե Կառավարությունն ասել է, որ միշտ ժողովրդի հետ ենք խորհրդակցելու: Կամ, եթե այդ գումարը կա.. այո, վարչապետը շատ անգամ է ասում, որ գումարի խնդիր չունենք, այնինչ, զոհվածների ընտանիքները, կներեք, գումարի խնդիր ունեն»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին զոհված զինծառայողների մայրերը ցույց էին անում Կառավարության դիմաց։ Նրանք պահանջում էին, որպեսզի զոհված զինծառայողների ընտանիքներին ևս տրվի 30 մլն միանվագ նպաստ՝ ինչպես Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին։
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02