Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Անկախության տոնի առթիվ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի նախագահին իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիտոն։
Բելգիայի թագավոր Ֆիլիպն Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահին և հայ ժողովրդին մաղթել է բարօրություն և բարգավաճում:
Կանադայի գեներալ-նահանգապետ Ջուլի Պայետը շնորհավորական ուղերձում նշել է, որ Կանադան հպարտ է այն հանգամանքով, որ մեծ հայկական համայնքի տունն է համարվում: «Նրանք ամեն օր նպաստում են մեր բարգավաճմանը, ամրապնդում են հարաբերությունները մեր երկու երկրների միջև: Կանադան շարունակում է հանձնառու լինել՝ աշխատելու Հայաստանի հետ ընդհանուր առաջնահերթությունների շուրջ, ինչպիսիք են ժողովրդավարական գործընթացները, թափանցիկ տնտեսական կառավարումը»,- ասված է Ջուլի Պայետի շնորհավորական ուղերձում:
Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին և Հայաստանի բարեկամ ժողովրդին տոնի առթիվ: «Եվս մեկ անգամ վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ աշխատելու Ձեզ հետ՝ բոլոր ոլորտներում մեր միջև համագործակցության կապերն ամրապնդելու նպատակով՝ հանուն մեր բարեկամ երկրների ընդհանուր շահերի»,- նշվում է Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիի շնորհավորական ուղերձում:
Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գերագույն փոխհրամանատար, Աբու Դաբիի Արքայազն Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանը քաջառողջություն է մաղթել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ մշտական առաջընթաց և բարեկեցություն:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02