Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա առթիվ Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ազատ և անկախ հայրենիքի հռչակումը մեր նորագույն պատմության կարևորագույն ձեռքբերումն ու հաղթանակն է: Անկախության 28 տարիների ընթացքում մեր երկրում ու մեր հասարակության կյանքում շատ փոփոխություններ են տեղի ունեցել, բազմաթիվ դժվարություններ են հաղթահարվել, սակայն մեկ բան անփոփոխ է ու անսասան՝ դա սերն ու անմնացորդ նվիրումն է մեր հայրենիքի հանդեպ: Ես առավել քան վստահ եմ, որ յուրաքանչյուր հայորդի քաջ գիտակցում է անկախության ձեռքբերման թանկ գինն ու այն սրբության պես պահպանելու գործում իրեն վերապահված նվիրական առաքելությունը: Մեր հասարակության յուրաքանչյուր անդամ իր հնարավորությունները, գիտելիքներն ու կարողությունները պետք է ծառայեցնի այդ սուրբ գործին, քանզի միայն այդ կերպ մենք կարող ենք ինքնուրույն կերտել մեր ժողովրդի, մեր սերունդների բարեկեցիկ ապագան և միայն հպարտության արժանի հայրենիք ժառանգենք մեր սերունդներին: Տոնի առիթով երախտագիտության խոսքս եմ հղում նաև այն քաջորդիներին, որոնք հերոսացան հանուն անկախ Հայաստանի Հանրապետության լուսավոր ու պայծառ ապագայի: Միայն կառուցելով ու շենացնելով մեր երկիրը մենք կարող ենք հավերժ ոգեկոչել նրանց անմար հիշատակը: Եվս մեկ անգամ շնորհավորելով համայն աշխարհասփյուռ հայությանը այս կարևոր հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ հարատև խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում: Աստված պահապան մեզ բոլորիս:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02