ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Լոս Անջելեսի քաղաքապետարան և հանդիպումներ ունեցել Կալիֆորնիայի նահանգային և Լոս Անջելեսի քաղաքային իշխանության ներկայացուցիչների, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների հետ։
Վարչապետի առաջին հանդիպումը Կալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսի հետ էր։ Տիկին Կունալակիսը ողջունել է Հայաստանի վարչապետի այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ և, կարևորելով այցի մեկնարկը Կալիֆորնիա նահանգից, նշել, որ այն կնպաստի Հայաստան-Կալիֆորնիա գործընկերության զարգացմանը։
Վարչապետը նշել է, որ ուրախ է գտնվել Կալիֆորնիայում, որտեղ ապրում և արարում է հայկական սփյուռքի ամենամեծաթիվ համայնքներից մեկը։ «Մենք ցանկանում ենք ամրապնդել մեր ժողովրդավարությունը տնտեսապես, և համագործակցությունը մեր ժողովրդավար գործընկերների, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կնպաստի մեր նպատակների իրականացմանը»»- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա կարևորել է Նյու Յորքում Կալիֆորնիայի նահանգապետի հետ նախատեսվող հանդիպումը, որի շրջանակում համաձայնագրի, ինչպես նաև ԱՄՆ այցի ընթացքում նախատեսվող մյուս փաստաթղթերի ստորագրումը լավ հիմք են հայ-ամերիկյան գործընկերությունը խորացնելու համար։
Հայաստանի վարչապետը նաև երախտագիտություն է հայտնել Կալիֆորնիայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, Ցեղասպանության վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ ներդրվող ջանքերի համար։
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լոս Անջելես մարզի կառավարիչ Քեթրին Բարգերի, նահանգային սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոյի և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների հետ։ Քեթրին Բարգերը և Էնթոնի Պորտանտինոն ողջունել են Հայաստանի վարչապետի այցը Կալիֆորնիա և Լոս Անջելես, որը լավ հնարավորություն է համագործակցության խորացնման հեռանկարները քննարկելու համար։ Նրանք ընդգծել են՝ Լոս Անջելեսի հայ համայնքը կարևոր դերակատարություն ունի տեղի հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում, և քաղաքային իշխանությունները հետաքրքրված են Հայաստանի հետ գործընկերությունը սերտացնելու հարցում։




10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02