Թեհրանը Պարսից ծոցի երկրներին կոչ է անում մասնակցել տարածաշրջանում նավագնացության անվտանգության ապահովման հարցով Իրանի նախաձեռնությանը: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցելու նպատակով Նյու Յորք այցի նախաշեմին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Պարսից ծոցի բոլոր երկրները հրավիրվում են մասնակցելու այդ նախաձեռնությանը»,- ասել է Ռոհանին՝ հավելելով, որ «համապատասխան ծրագիրը կներկայացվի ՄԱԿ-ում»: Նրա խոսքով՝ այդ ծրագիրը վերաբերում է ոչ միայն անվտանգության, այլ նաեւ տնտեսության հարցերին: «Մենք այն անվանել ենք «Հորմուզի խաղաղ նախաձեռնություն»»,- նշել է Իրանի նախագահը: Օգոստոսի 5-ին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը տարածաշրջանի առաջնորդներին առաջարկել էր երկխոսություն սկսել եւ չհարձակման մասին պայմանագիր ստորագրել՝ ԱՄՆ-ի նկատմամբ վստահության նվազեցման ֆոնին: Նրա պնդմամբ՝ ժամանակն է, որ մերձարեւելյան երկրները կենտրոնանան տարածաշրջանային խնդիրների լուծման վրա:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02