Ադրբեջանական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձը արցախա-ադրբեջանական սահմանին սպասվող Մամեդյարով-Մնացականյան հանդիպման նախաշեմին ցույց է տալիս, որ Ադրբեջանի կեղծ կառուցողականության պաշարը սպառվել է, Aysor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:
«Ադրբեջանը շարունակում է ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում բանակցություններ վարելու իր քաղաքականությունը: Վերջերս ադրբեջանական ԱԳՆ-ն բաց տեքստով հայտարարեց, որ իրենք խնդիր չեն տեսնում կրակոցների ներքո բանակցություններ անցկացնելու մեջ: Այսինքն, Ադրբեջանը փորձում է սպառնալիքի միջոցով ճնշում գործադրել հայկական կողմերի վրա», - նշեց փորձագետը:
Նրա դիտարկմամբ, սահմանային լարվածության աճը Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցերի նախաշեմին նորություն չեն: «Դա Ադրբեջանի սովորական ձեռագիրն է: Սակայն Հայաստանում հեղափոխությունից հետո Բաքուն սկսեց կեղծ կառուցողականություն ցուցաբերել, նույնիսկ որոշ ժամանակ պահպանում էր Դուշանբեի պայմանավորվածությունները, ինչը Հայաստանի իշխանություններն ընկալում էին որպես սեփական դիվանագիտական նվաճում: Այս դիվերսիան, Ադրբեջանի հռետորաբանությունը, հաճախակիացած խախտումները ցույց են տալիս, որ լավատեսության և դրական ակնկալիքների հիմքեր չկան, իսկ Ադրբեջանի ժամանակավոր կառուցողականությունն իրավիճակը հասկանալու և սեփական դիրքերն ամրապնդելու նպատակ էր հետապնդում ընդամենը», - ասաց Կարապետյանը:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների սպասվող հանդիպումից փորձագետն առանձնապես ակնկալիքներ չունի: «Բնական է, որ քննարկվելու է իրավիճակը սահմաններին, մեղադրանքներ են հնչելու հրադադարը չպահպանելու հետ կապված, հայկական կողմն, ըստ երևույթին, փորձելու է առաջ մղել «Դուշանբե+»-ի գաղափարը՝ այսինքն նոր վստահության միջոցների համաձայնեցում՝ ներառող Դուշանբեում և մինչ այդ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում համաձայնեցված քայերը: Ենթադրաբար, կքննարկվեն նաև օրակարգում գտնվող հումանիտար հարցեր: Սակայն ընդհանուր մթնոլորտը բոլորովին նպաստավոր չէ արդյունավետ երկխոսության համար և իրատեսական չէ հստակ քայլեր ակնկալել, իսկ առանց Ստեփանակերտի հումանիտար հարցեր քննարկելը պարզապես անտրամաբանական է», - եզրափակեց խոսքը փորձագետը:
aysor.am
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02