Այսօր մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի բարձր մակարդակի միջոցառումների շաբաթը, որը կտևի մինչև սեպտեմբերի 30-ը, գրում է ria.ru-ն: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տվյալներով՝ բարձր մակարդակի միջոցառումների շաբաթվա շրջանակում սպասվում է 196 պատվիրակությունների մասնակցություն, որոնց թվում կլինեն պետության 91 ղեկավարներ, 6 փոխնախագահներ, կառավարությունների 45 ղեկավարներ, 5 փոխվարչապետներ, 44 նախարարներ: Նստաշրջանի շրջանակում նախատեսվում է ավելի քան 630 տարբեր հանդիպում: Ինչպես նշում են փորձագետները՝ նախատեսված են շուրջ 360 զուգահեռ միջոցառումներ. դրանցից 50-ը՝ կլիմայի, մոտ 30 հանդիպում՝ տարբեր հակամարտությունների վերաբերյալ: Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ կունենա նստաշրջանի բարձր մակարդակի միջոցառումների շաբաթվա մեկնարկի օրը՝ սեպտեմբերի 24-ն: Ելույթ կունենա նաև Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի բարձր մակարդակի միջոցառումների շաբաթվա ընթացքում ելույթ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախատեսվում է, որ ի թիվս այլնի, ելույթներ կունենան նաև Ֆրանսիայի, Իրանի, Լիբիայի, Պաղեստինի, Լեհաստանի, Աֆղանստանի, Իրաքի և Թուրքիայի ղեկավարները: Ելույթ ունեցողների ցանկում նշվում է նաև Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որը, սակայն, հրաժարվել է նստաշրջանին մասնակցությունից: Նրա փոխարեն, ինչպես սպասվում է, սեպտեմբերի 26-ին ելույթ կունենա փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ կունենա սեպտեմբերի 25-ին: Նույն օրը, ըստ նախնական հաղորդման, ելույթ կունենա նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Բացի այդ, ՄԱԿ-ի ամբիոնից, ըստ ծրագրի, պետք է ելույթ ունենան Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Ղազախստանի առաջնորդ Քասիմ Ժոմարտ Տոկաևը: Սիրիան, ինչպես նշված է ծրագրում, կներկայացվի վարչապետի տեղակալի մակարդակով։ Միջոցառմանը սպասվում է նաև Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի մասնակցությունը։
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02