Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Հայաստան-Լոս Անջելես» գործարար համաժողովին։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական բաժնից:
Համաժողովին մասնակցել են 250-ից ավելի ներկայացուցիչներ՝ Կալիֆորնիայի գործարար համայնքի բազմաթիվ անդամներ, Լոս Անջելեսի գործարար շրջանակների շահերը ներկայացնող կառույցների ղեկավարներ և աշխատակիցներ, ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներ։
Համաժողովին ելույթով հանդես է եկել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և ներկայացրել Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները, տնտեսական աճի ընթացիկ դինամիկան, ներդրումային միջավայրը։
Հայաստան-Լոս Անջելես գործարար համաժողովի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու Լոս Անջելեսի համաշխարհային առևտրի կենտրոնի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի շրջանակում Հայաստանը և Լոս Անջելեսը կզարգացնեն համագործակցությունը Հարավային Կալիֆորնիայի և Հայաստանի Հանրապետության միջև առևտրային կապերն ընդլայնելու նպատակով, կիրականացնեն փորձի փոխանակում, կհամագործակցեն մասնավոր ընկերությունների միջև կանոնավոր փոխգործակցության և հաղորդակցության ապահովման ուղղությամբ։
«Հուշագիրը փոխադարձ առևտուրը զարգացնելու մասին է, և այն փաստը, որ առաջինը մենք ենք ստորագրում միջազգային առևտրի կենտրոնի հետ այս հուշագիրը, նշանակում է, որ ունենք տնտեսական հարաբերությունները խորացնելու լայն հնարավորություններ, և այդ առևտրային համագործակցությունն այնուհետև տարածաշրջանային մակարդակով խթանելու հնարավություն», - նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02