Իրանի նախագահ Հասան Ռոհանին խայտառակություն է որակել Սաուդյան Արաբիայի վրա հրթիռային հարձակումը հետ մղելու ամերիկյան հակահրթիռային եւ հակաօդային համակարգերի անկարողությունը եւ հայտարարել է, որ ԱՄՆ հետախուզությունը դրա մասին նախօրոք ոչ մի բան չգիտեր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Այդ ամբողջ փողը, որ ԱՄՆ-ից գալիս է պաշտպանական համակարգերի, սպառազինության, ամբողջ Սաուդյան Արաբիայում, Արաբական թերակղզում տեղակայված ռադարների համար. ինչո՞ւ դրանք չկարողացան կանխել այդ հրթիռների ընկնելը թիրախների վրա: Ի՞նչ իմաստ ուներ այդ բոլոր Patriot հակահրթիռային համակարգերի տեղակայումը»,- ասել է Ռոհանին Fox News-ի հետ հարցազրույցում: «Նույնիսկ եթե ընդունենք (Իրանի մասնակցության վերաբերյալ) ԱՄՆ բոլոր մեղադրանքները, ապա դա ԱՄՆ-ի համար ավելի մեծ խայտառակություն կլինի, եւ նա պետք է պատասխանի, թե ինչու չկարողացավ այդ հրթիռները կասեցնել եւ որսալ»,- հավելել է Իրանի նախագահը: Նա նշել է, որ եմենցի ապստամբ հուսիները սպառազինության «անչափ առաջավոր» համակարգեր ունեն: Ռոհանին նաեւ հայտարարել է, որ ամերիկյան հետախուզությունը պատրաստվող հարձակմանն անտեղյակ էր: «Ինչո՞ւ ԱՄՆ հետախուզական գերատեսչությունները, որոնք ամերիկացի հարկատուների հաշվին խոշոր բյուջեներ են ստանում բացարձակապես տեղյակ չէին եմենցիների այս ռազմական հնարավորությունների մասին: Սրան պետք է պատասխանել: Ամերիկան պետք է ասի, թե ինչու է տարածաշրջանում այդքան շատ զենք վաճառում: Ինչո՞ւ չի կարողանում պարզել, որտեղից է դա (հարձակումը) իրականացվել: Այնուհետեւ ապացույցները ցույց տա»,- ասել է Իրանի նախագահը:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02