ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Վենեսուելայի ընդդիմությանը կհատկացնի 52 մլն դոլար, նշված է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Ազգային ասամբլեայի ղեկավար Խուան Գուայդոն, որն անօրինականորեն ինքնահռչակվել էր երկրի նախագահ, Twitter-ում հայտնել էր, որ Վենեսուելայի ընդդիմությունն իր ներկայացուցիչներին կուղարկի Նյու Յորք ՄԱԿ Գլխավոր վեհաժողովին մասնակցելու, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: USAID-ի հայտարարության մեջ նշված է, որ գործակալության ղեկավար Մարկ Գրինն օգնություն հատկացնելու մասին հայտարարել է Վենեսուելայի ընդդիմադիրների, իրավապաշտպանների եւ ԱՄՆ-ում Գուայդոյի դեսպան Կառլոս Վեկյոյի հետ հանդիպման ժամանակ: «Այսօր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Մարկ Գրինը հայտարարել է 52 մլն դոլար հատկացնելու մասին, որ օգնի Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Խուան Գուայդոյին, նրա կառավարությանն ու երկրի ժողովրդին»,- նշված է հայտարարության մեջ: Այս գումարը կնախատեսվի ծրագրերի համար՝ ուղղված ընդդիմությանը ենթակա Ազգային ասամբլեայի, «անկախ լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության աջակցությանը եւ առողջապահության հատվածի վերականգնմանը»: Հունվարի 21-ին Վենեսուելայում մեկնարկել էին զանգվածային բողոքի ցույցերը նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ նրա երդմնակալությունից կարճ ժամանակ անց: Ազգային ժողովի խոսնակ, ընդդիմության ղեկավար Խուան Գուայդոն անօրինականորեն ինքնահռչակվել էր որպես երկրի ժամանակավոր նախագահ: ԱՄՆ-ի գլխավորությամբ մի շարք Արեւմտյան երկրներ ճանաչել էին Գուայդոյին՝ որպես երկրի ղեկավար: Մադուրոն անվանել էր Գուայդոյին ԱՄՆ-ի խամաճիկ: Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան եւ մի շարք այլ երկրների սատարել էին Մադուրոյին որպես օրինական նախագահի: Մոսկվայում անվանել էին Գուայդոյի նախագահական կարգավիճակն անիրական:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02