ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը արդարադատության նախարարությանը հանձնարարել է հակամենաշնորհային հետաքննություն սկսել Facebook-ի դեմ, տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով Bloomberg-ին, որն էլ հղում է կատարել աղբյուրներին։ Ներկայում հետաքննությունն անցկացնում է Դաշնային առեւտրային հանձնաժողովը (FTC)։ Հետաքննությունն սկսվել է այն բանից հետո, երբ մայիսին արդարադատության նախարարության հետ կնքվեց համաձայնագիր, որի շրջանակում FTC-ը սկսեց զբաղվել Facebook-ի եւ Amazon-ի իրավական վեճերով, իսկ գերատեսչության հակամենաշնորհային բաժինը՝ Google Alphabet-ի եւ Apple-ի հետաքննությամբ։ Ինչպես նշել է գործակալության զրուցակիցներից մեկը, ներկայում համաձայնագիրը վերանայել են, քանի որ Ուիլյամ Բարը մտադիր է հանդես գալ Facebook-ի օգտին։ Հարցին ծանոթ երկու աղբյուրների խոսքով՝ FTC-ի հետ համաձայնագիրը չի տարածվում չորս ընկերությունների գործողությունների վրա։ Մյուս աղբյուրի խոսքով՝ արդարադատության նախարարության պաշտոնյաներն իրենց պարտքն են համարում կատարել գերատեսչության հակամենաշնորհային բաժնի հանձնարարությունը։ Գործակալության աղբյուրներից մեկը տեղեկացրել է, որ FTC-ի նախագահ Ջո Սայմոնսը արդարադատությայն նախարարություն նամակ է ուղարկել։ Մյուս աղբյուրը հաստատել է, որ գերատեսչությունն ուղերձը ստացել է։
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02