Կառավարությունը Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցեց Հայաստանի Հանրապետությանը։ այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։ Նախագծով առաջարկվում է որպես նվիրատվություն ընդունել «Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող գույքը, որի արժեքը կազմում է 7 մլրդ 535 մլն 889 հազար դրամ։ Այպիսով, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի, Տանձաղբյուրի փողոց 34/1 հասցեում գտնվող 19 758 քառ. մետր մակերեսով շենք շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը, ինչպես նաև շենք շինությունների ներսում առկա շարժական գույքը՝ որպես նվիրատվություն փոխանցվում է ՀՀ-ին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ գույքը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում պետության կարիքների համար շահագործելու նպատակով։ Նախարարը նշեց, որ հյուրանոցային համալիրում առկա է 3257 միավոր շարժական գույք, որի շուկայական արշեքը կազմում է 312 մլն 889 հազար դրամ, նախածգով առաջարկվում է գույքի հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո հյուրանոցի պահպանությունը վերապահել ՀՀ ոստիկանությունը, որի համար գերատեսչությանն անհրաժեշտ է ամսական 6.5 միլիոն դրամ։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը վարում էր կառավարության այսօրվա նիստը, ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանից հետարքրքվեց՝ տանկերո՞վ են այս գույքը պահպանելու, թե՞ այդ գումարն իսկապես անհրաժեշտ է: «Շենքի պահպանության համար տարեկան կպահանջվի 77 միլիոն 752 հազար դրամ, ինչի բացակայության դեպքում տարածքային մարմինների ուժերը հնարավոր չի լինի օգտագործել գույքի պահպանության համար»,- նշեց Արման Սարգսյանը: Հիշեցնենք, որ հյուրանոցը պատկանում է Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին: Նրա ընտանիքը դիմել էր Պետական գույքի կառավարման վարչությանը և հայտնել, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելըս» հյուրանոցը նվիրում է պետությանը։
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02